Wednesday, 01 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում

ԿԸՀ-ն ԱԺ կուսակցությունների միջև բաշխեց ՏԻՄ ընտրություններին հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում Ազգային ժողովում խմբակցություններ ունեցող կուսակցությունների միջև բաշխեց 2017թ. փետրվարի 12-ին հանրապետության մի շարք մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընտրական հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոնները:

Փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված Արագածոտնի մարզի Բազմաբերդ, Արարատի մարզի Նոյակերտ, Արմավիրի մարզի Վարդանաշեն, Գեղարքունիքի մարզի Դարանակ, Սեմյոնովկա և Արծվանիստ, Կոտայքի մարզի Նուռնուս, Շիրակի մարզի Ախուրիկ, Արևիկ և Սյունիքի մարզի Վարդավանք համայնքներում: Շիրակի մարզի Արևիկ և Սյունիքի մարզի Վարդավանք համայնքներում ընտրություններն արտահերթ են:

ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը նշեց, որ ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններ են նախատեսված 10 համայնքներում, որոնցից 7-ում կլինեն համայնքի ղեկավարի, 3-ում` ավագանու ընտրություններ: «Հանձնաժողովը համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահի և քարտուղարի պաշտոնների  բաշխում պետք է իրականացնի Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների միջև: Ընտրություններից երկուսն արտահերթ են և բաշխումն այդ համայնքներում իրականացվելու է առանձին ռեժիմով, քանի որ նախագահի և քարտուղարի պաշտոնը միաժամանակ չեն կարող զբաղեցնել միայն իշխանություն կազմած կամ հակառակը` իշխանություն չկազմած խմբակցությունները: Հիշեցնեմ, որ բաշխումն իրականացվում է ընտրության ավտոմատացված համակարգի միջոցով»,- նշեց Սմբատյանը:

ՀՀԿ-ն առաջիկա ՏԻՄ ընտրություններում կներկայացնի 4-ական հանձնաժողովի նախագահ և քարտուղար, ԲՀԿ-ն` 3-ական, ՀՅԴ-ն չի նշանակի, ՕԵԿ-ը` 1-ական, «Ժառանգություն»-ը` 1-ական, ՀԱԿ-ը` 1-ական:

Նոյակերտ համայնքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ կներկայացնի ՀՀԿ-ն, քարտուղար` ՕԵԿ-ը: Վարդանաշեն համայնքում հանձնաժողովի նախագահ կներկայացնի ՀՀԿ-ն, քարտուղար` ԲՀԿ-ն: Վերին Բազմաբերդ համայնքում հանձնաժողովի նախագահ կներկայացնի ՀՀԿ-ն, քարտուղար` ԲՀԿ-ն: Դարանակ համայնքում հանձնաժողովի նախագահ կներկայացնի ՀՀԿ-ն, քարտուղար ԲՀԿ-ն: Սեմյոնովկա համայնքում հանձնաժողովի նախագահ կներկայացնի ԲՀԿ-ն, քարտուղար` ՀՀԿ-ն: Արծվանիստ համայնքում ձևավորվել է երկու տեղամաս` տեղամասերից մեկում հանձնաժողովի նախագահ կներկայացնի ԲՀԿ-ն, քարտուղար` ՀՀԿ-ն, իսկ մյուսում նախագահ կներկայացնի ՀԱԿ-ը, քարտուղար` ՀՀԿ-ն: Նուռնուս համայնքում հանձնաժողովի նախագահ կներկայացնի ԲՀԿ-ն, քարտուղար` ՀՀԿ-ն, իսկ Ախուրիկ համայնքում հանձնաժողովի նախագահ կներկայացնի ՕԵԿ-ը, քարտուղար` ՀՀԿ-ն: Կուսակցությունները նշված տեղամասերում հանձնաժողովի նախագահներ և քարտուղարներ նշանակելու վերաբերյալ հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն 2017թ. Հունվարի 13-18-ը:

ԿԸՀ-ն բաշխեց նաև հանձնաժողովի նախագահների և քարտուղարների պաշտոնները նաև Արևիկ և Վարդավանք համայնքներում, որտեղ անցկացվելու են արտահերթ ընտրություններ: Արևիկում հանձնաժողովի նախագահ կներկայացնի ՀՀԿ-ն, քարտուղար` ՀԱԿ-ը, իսկ Վարդավանքում` նախագահ ՀՀԿ-ն, քարտուղար ԲՀԿ-ն: Այս համայնքներում հանձնաժողովի նախագահների և քարտուղարների նշանակման վերաբերյալ դիմումները կուսակցությունները կարող են ԿԸՀ ներկայացնել հունվարի 23-25-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում