ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Իոսիֆ Իսայանն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է նաև նույն նախարարության մեկ այլ պաշտոնյա՝ փոխնախարար Արեգ Գալստյանը:
Վարչապետը որոշումը կայացնելիս հիմք է ընդունել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը:










































