Monday, 22 06 2026
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը

Ոչ թե Օսկանյանի և Օհանյանի շուրջ ենք հավաքվում, այլ սա համաձայնություն է. Դեմոկրատական կուսակցությունը դաշինք կկազմի

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, արդեն ունե՞ք վերջնական որոշում, թե որ քաղաքական ուժերի հետ կմասնակցեք ընտրություններին:

– Դեռ ոչ, բանակցությունների մեջ ենք, և առաջիկայում այդպիսի հայտարարությամբ հանդես կգանք: Բանակցություններ ընթանում են և՛ Սեյրան Օհանյանի, և՛ Վիկտոր Դալլաքյանի, և՛ մյուս քաղաքական ուժերի, որոնց հետ պետք է վերջնական համաձայնության գանք: Երբ բանակցությունները ավարտվեն, մենք կունենանք համապատասխան փաստաթուղթ:

– Սեյրան Օհանյանի հետ պատկերացնո՞ւմ եք համագործակցություն, գո՞հ եք եղել նրա աշխատանքից:

– Կարող եմ ասել, որ կոնկրետ իր հետ առաջին տարին չէ, որ ծանոթ եմ: Տեղյակ եմ նրա գաղափարներին, մտածելակերպին, քայլերին: Այնպես որ, միանշանակ կարող եմ ասել, որ ես այո, վստահում եմ նրան: Մենք փոխհարաբերությունները ձևավորել ենք և կարող եմ ասել, որ հստակ են դրա հիմքերը: Մնացածը գործողությունները ցույց կտան:

– Այսինքն՝ Ձեր կուսակցությունը համախմբվում է Օսկանյանի և Օհանյանի շուրջ:

– Շուրջ չէի ասի, դա համաձայնություն է, որի հիմքում պետք է լինեն համապատասխան սկզբունքներ, և այդ սկզբունքները մեր կուսակցությունն արդեն որոշակի ձևավորել և ներկայացրել է: Դրանք են՝ առաջինն այն է, որ ովքեր համամիտ են, որ այս երկրում համակարգի իրական փոփոխություն հնարավոր չէ իրականացնել, և պետք է համակարգը քայլ առ քայլ փոխվի: Երկրորդ սկզբունքն այն է, որ մենք այս իրավիճակում պետք է կարողանանք ընդամենը հակաճգնաժամային մի ծրագիր իրականացնենք, որպեսզի, գոնե, հնարավորություն ստեղծվի երկիրը իրական զարգացման դուրս բերելու: Երրորդ՝ Ղարաբաղի հիմնահարցն է, որտեղ պետք է հստակ ձևակերպված լինի բոլոր ուժերի դիրքորոշումը: Չորրորդը տոտալ վերահսկողության հնարավորությունն է, և այստեղ ձևաչափերը կարող են տարբեր լինել, այսինքն՝ ոչ դաշինքային ձևաչափեր: Այն քաղաքական ուժերը, որոնք կուզեն վերահսկողություն իրականացնել ընտրությունների նախօրեին, ընթացքի և նաև արդյունքների հաստատման ժամանակ, նրանք նույնպես կարող են այդ հարցում համագործակցել: Այս չորս սկզբունքները հնարավորություն են տալիս համագործակցելու դաշինքային մակարդակով:

– Ծառուկյանի՝ քաղաքականություն մտնելու դեպքում նույնպե՞ս պատրաստ եք քննարկել և համագործակցել նրա հետ:

– Հիմա մենք ոչ թե գնում ենք գաղափարական հենքի վրա ձևավորման, այլ սկզբունքների: Ցավոք սրտի, մենք հնարավորություն չունենք գաղափարական մրցակցություն ապահովել երկրում, այդտեղ լրիվ այլ իրավիճակ է, և դուք գիտեք, թե ինչպես են ավարտվել նախկին բոլոր ընտրությունները: Դա է պատճառը, որ մենք փորձում ենք այսպիսի ձևաչափով գնալ ընտրությունների:

– Դաշինքները նույնպես երկար կյանք չեն ունեցել:

– Խնդիրն այն է, որ եթե այդ քաղաքական ուժերը համամիտ են համակարգի փոփոխության, ապա կարելի է առաջիկայում նաև այդպիսի որոշումներով և ծրագրերով իրականացնել այդ փոփոխությունները, իսկ հետո, երբ պայմանները բոլորի համար հավասար կլինեն, այն ժամանակ նոր կգնանք գաղափարական պայքարի, կառանձնանանք:

– Արցախի հարցում ունե՞ք տարաձայնություններ Օսկանյանի և Օհանյանի հետ:

– Օհանյանի հետ բացարձակ չունենք տարաձայնություն, երբ «Համախմբում» կուսակցությունը ներկայացնի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ, մենք կքննարկենք: Կարծում եմ՝ չենք ունենա տարաձայնություն:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում