Չինաստանի իշխանություններն արգելել են Pokemon Go բջջային խաղի, ինչպես նաև հավելյալ իրականության տեխնոլոգիայով այլ խաղային հավելվածների լիցենզավորումը մինչ երկրի համար դրանց վտանգավորության աստիճանի պարզումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի մեդիա կարգավորիչ մարմնին։
Նշվում է, որ վտանգները, Պեկինի կարծիքով, ներառում են իրենց մեջ աշխարհագրական տեղեկատվության անվտանգության, ինչպես նաև սպառողների տրանսպորտային և անձնական անվտանգության սպառնալիքներ։







































