Նոր Զելանդիայում անցկացվել են առաջին գեյ ամուսնությունները: Երկիրը դարձել է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին պետությունը, որն օրինականացրել է միասեռ միությունները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ամուսնություն է կնքել 31 զույգ:
Ամուսնությունների մասին նորզելանդական օրենքում փոփոխությունն ընդունվել էր դեռևս ապրիլին՝ չնայած եկեղեցական խմբերի ուժեղ դիմակայությանը: Պահպանողականներն այն անվանել էին «մշակութային վանդալիզմի վուլգար ակտ»:
Մոտ 1000 ավստրալացի միասեռ զույգեր մտադիր եմ ամուսնության նպատակով Նոր Զելանդիա գնալ:











































