Այսօր լեգենդար ռեժիսոր Ռոման Պոլանսկին նշեց իր 80-ամյակը: Պոլանսկին, որը ծնվել է Փարիզում, մանկությունն ու երիտասարդությունն անցկացրել է Լեհաստանում, իսկ ֆիլմերը ստեղծել է Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում: Նրա ֆիլմերն արժանացել են մի շարք մրցանակների, այդ թվում՝ Օսկարի, Ոսկե գլոբուսի, Սեզարի:
Ռեժիսորի վերջին իրագործած նախագիծը «Մորթիներով Վեներան» էրոտիկ կոմեդիան է, որը Կաննի կինոփառատոնում առաջադրվել էր Ոսկե արմավենու ճյուղի:
2014թ. նախատեսվում է Պոլանսկիի քաղաքական թրիլերի թողարկումը, որը կրում է D անվանումը:
1989թ. Ռոման Պոլանսկին ամուսնանում է երրորդ անգամ: Նրա կինն է դառնում ֆրանսիացի դերասանուհի և մոդել Էմմանուել Սենյեն: Զույգն ունի որդի և դուստր:










































