Ամերիկացի երգիչ և դիջեյ Moby-ն հեգնանքով է արձագանքել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ ելույթ ունենալու առաջարկին։
Ինչպես նշում է korrespondent․net-ը, այս կապակցությամբ իր կարծիքը երաժիշտն արտահայտել է Instagram-ում։
«Կարծում եմ՝ կհամաձայնեի ելույթ ունենալ երդմնակալության արարողության ժամանակ, եթե Թրամփը որպես հոնորար հրապարակեր իր հարկային հաշվետվությունը», – գրել է նա։
Նախընտրական մրցապայքարի ժամանակ Moby-ն աջակցել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։







































