Մոսկվայի Բասմանի դատարանը երկարաձգել է Ռուսաստանի էկոնոմիկայի զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի տնային կալանքի ժամկետը։
Ինչպես հաղորդում է Gazeta-ն, Ուլյուկաևը, որը մեղադրվում է 2 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, տնային կալանքի տակ կմնա մինչև ապրիլի 15-ը։
Բացի այդ դատարանն արգելել է Ուլյուկաևին զբոսնել, նրան չեն կարող այցելել նույնիսկ բժիշկները։ Նշվում է, որ Ուլյուկաևի երեխաների դայակը ևս չի կարող այցելել նրա բնակարան։









































