Քիմ Քարդաշյանը տեղեկատվական պատերազմ է հայտարարել ամերիկացի հայտնի լրագրող Քեթի Քուրիքին՝ նրան մեղադրելով կեղծավորության համար:
Քարդաշյանը կատաղել է, երբ լրագրողը նախ՝ տհաճ հարցազրույց է արել իր մասին, ապա նվեր ուղարկել իր նորածին աղջկան՝ Նորֆ Վեսթին, հայտնում է wday.ru-ն:
Ռեալիթի շոուի աստղը իր անձնական բլոգում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մանկական փոքրիկ գիշերանոց ու Քուրիքի գրությունը:
Քարդաշյանը խնդրել է լրագրողին իր վրա «ցեխ չշպրտել» ու կեղծավորություն չանել:
Իր ամբողջ զայրույթը 32-ամյա գեղեցկուհին արտահայտել է լուսանկարի հեշթեգներում:
Պարզվում է՝ Քուրիքը նորածին երեխային նվեր անելով՝ որոշել է արտահայտել իր հարգանքը Քարդաշյան ընտանիքի նկատմամբ, սակայն դա չի խանգարել իրեն անել նրանց համար ոչ այնքան հաճելի հարցազրույց:
56-ամյա լրագրողն ասել էր, թե չի հասկանում՝ ինչու են Քիմի ընտանիքն ու մյուս Քարդաշյանները դարձել այդքան հայտնի:
«Կարծում եմ՝ նրանցով առաջին հերթին հետաքրքվում են միայն դեռահաս աղջիկները»,- ասել էր նա:
Այդ արտահայտությունն էլ վիրավորել էր Քիմին:











































