Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության ակտիվիստ, բլոգեր Նիջաթ Նիզամովը ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է Turan ադրբեջանական գործակալությունը։
«Ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Գոզալ Բայրամլըն հայտնել է, որ ոստիկանական բաժանմունքում չեն մեկնաբանել ձերբակալման պատճառը: Ակտիվիստի գործընկերները գտնում են, որ ձերբակալման պատճառը Նազմիովի` Ադրբեջանի իշխանություններին քննադատող գրառումն է ֆեյսբուքյան իր էջում:







































