Monday, 22 06 2026
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան

Նման պարիտետային հայտարարությունները թուլացնելու են Մինսկի խմբի դիրքերը և միջնորդական ջանքերը. Արտակ Զաքարյան

Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի մարտական դիրքերում իրականացրած դիվերսիոն  ներթափանցման փորձի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը հերթական պարիտետային հայտարարությունն է, որը Ադրբեջանի համար կրկին որևէ նշանակություն չի ունենալու: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ես կարծում եմ, որ Մինսկի խումբը պետք է հենց դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ իրականացրած ագրեսիան դատապարտեր այն ընկալմամբ, որ խնդիրն ընդհանրապես դուրս է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հետ որևէ առնչություն չունի»,- ասաց Զաքարյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է հրադադարի պահպանման հարցում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները ` անտեսելով Մինսկի խմբի համանախագահների բոլոր ջանքերը: «Ես կարծում եմ, որ նման պարիտետային հայտարարությունները գնալով թուլացնելու են Մինսկի խմբի դիրքերը և միջնորդական ջանքերը: Անհրաժեշտ է, որպեսզի Մինսկի խումբը Ադրբեջանի վրա տեսանելի և հստակ քաղաքական գործիքներ բանեցնի, որպեսզի վերջինս կարողանա հնարավորություն ստեղծել բանակցային գործընթացն առաջ տանելու համար»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով` հակառակ դեպքում կունենանք երկար ձգվող, չկարգավորված և անընդհատ մխացող հակամարտություն, որը տարածաշրջանի համար շատ սպառնալիքներ է ներկայացնելու` ի դեմս Ադրբեջանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում