Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Երբ մարմնավաճառին պարտք լինելը տեղով «շառ» է

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Սյուզաննա Հակոբյանի գործի դատավարությունը:

Արմավիրի մարզի 27-ամյա բնակչուհի Սյուզաննա Հակոբյանը մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու համար:

Այս հանցատեսակով պատասխանատվության ենթարկվողները վերջին շրջանում ավելացել են: Քրեական օրենսգրքի 333 հոդվածն ավելի հաճախ է սկսել «աշխատել»:

Ոմանք, վրեժխնդրության կամ վատություն անելու թաքուն դիտավորությամբ, առանց պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունից երկնչելու, սուտ հաղորդումներ են ներկայացնում պատկան մարմիններին՝ իրենց այս կամ այն «հակառակորդի կատարած» հանցագործության վերաբերյալ:

Եթե նախկինում քչերն էին նախաքննական մարմնին մոլորության մեջ գցելու փորձի համար պատասխանատվության ենթարկվում, ապա այժմ նման «փոս փորողները» սկսել են իրենց «փորած փոսն» ընկնել արդեն ոչ թե որպես երկնային պատժի «դատապարտյալ», այլ կոնկրետ դատարանի կողմից կայացված կոնկրետ դատավճռի՝ իրական դատական ակտի համաձայն:

Սուտ մատնություն կատարելու հանցատեսակը, ըստ դատական պրակտիկայի, հաճախ կիրառության մեջ են դնում հնագույն մասնագիտության տերերը՝ մարմնավաճառները՝ փորձելով այս կամ այն վիճելի իրավիճակում իրենց «մեթոդներով» «հաշվեհարդար տեսնել» հակառակորդի՝ պարտատիրոջ, խոստմնազանց հաճախորդի կամ իրենց հետ անհամաձայնության մեջ գտնվող ցանկացած այլ անձի հետ:

Նկատի ունենալով, որ մարմնավաճառները իրավապահների տեսադաշտում գտնվող մարդիկ են, նրանց այս կարգի «համագործակցությունը» վտանգավոր է, այն պետք է ոչ միայն չխրախուսվի, այլև պիտի պատժվի օրենքի պահանջներին համապատասխան:

Միաժամանակ, մարմնավաճառները նաև ամենատարբեր ոտնձգությունների ենթարկվելու առումով շատ խոցելի են, ու նրանց նկատմամբ կատարվող հանցավոր արարքները ևս պետք է անպատիժ չմնան:

2012 թվականի դեկտեմբերի 20-ին Սյուզաննան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, թե նախորդ օրը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 21-ի սահմաններում Երևանի բնակիչ Միհրանը Երևանյան լճի հարակից տարածքից ավտոմեքենայով առևանգել է իրեն՝ գցելով մեքենայի բեռնախցիկը:

Այս հաղորդումը Սյուզաննան հաստատել էր հետագա օրերին տված իր բացատրություններով: Կատարվել էր քննություն և…

2013 թվականի փետրվարի 8-ին քրեական գործ էր հարուցվել Սյուզաննա Հակոբյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առիթով:

Նախաքննության ընթացքում և ընդհանուր իրավասության դատարանում Սյուզաննան իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե հագուստի առևտրով զբաղվող Միհրանից հագուստներ էր գնել և չէր կարողացել ժամանակին վճարել: Առաջացած պարտքը խոստացել էր վճարել Սյուզաննայի ընկեր Գևորգը, ով 2013 թվականի հունվարի սկզբին մահացել էր ավտովթարից:

Ըստ Սյուզաննայի՝ 2012 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 21-ի սահմաններում Միհրանը կնոջ հետ մեքենայով եկել է Երևանյան լճի մոտ, իրեն առաջարկել է նստել մեքենա և միասին գնալ Գևորգին տեսնելու՝ պարտքի մարման հարցը պարզելու համար: Միհրանը չգիտեր, թե որտեղ է ապրում Գևորգը, դրա համար եկել էր իր հետևից:

Ինքը նստել է մեքենայի հետևի նստելատեղին: Գնացել են Նորագավիթ, ինքը մատնացույց է արել պատահական մի տուն: Միհրանն իջել է մեքենայից ու հարցնելով պարզել, որ Գևորգն այնտեղ չի ապրում: Այնուհետև մեքենայով վերադարձել են Երրորդ մասի «Նարինջ» սրճարանի մոտ: Ինքը Միհրանի կնոջ հեռախոսով զանգել է ընկերուհուն՝ Անահիտին, ով եկել է, Միհրանին խոստացել, թե անձամբ կփակի պարտքը: Ինքն ու Անահիտը հեռացել են:

Հետագայում Անահիտը, իրոք, վճարել է պարտքը:

Սյուզաննան հայտնել է, թե ոստիկանությունում սուտ հաղորդում է տվել, որովհետև վրդովված էր Միհրանի վարքագծից՝ պարտքը այդքան համառորեն պահանջելուց:

Հարցերին պատասխանելով՝ Սյուզաննան ասել է, թե ինքը խուսափել է Գևորգի տան տեղը իրականում ցույց տալուց, որովհետև նա ընտանիք ուներ: Իսկ Միհրանը մեքենա նստեցնելիս քաշել էր իր շորից ու ձեռքից, ինքը դիմադրել ու ընկել էր՝ վնասելով ձեռքը:

Միհրանի ցուցմունքով՝ ինքը անհատ ձեռներեց է, Թուրքիայից հագուստ է բերում ու վաճառում: Սյուզաննան գնորդ է եղել: Նա պարտքով է գնումներ կատարել: Պարտքի մի մասը վճարել է՝ ամսական տասը հազար դրամով, իսկ երբ մնացել է վճարելու 153 հազար դրամ, նա այլևս չի վճարել: 2012 թվականի նոյեմբերի վերջերին իրեն հանդիպել է Գևորգ անունով մի երիտասարդ, ներկայացել որպես Սյուզաննայի ընկեր ու խոստացել է վճարել նրա պարտքը: Բայց խոստացած օրը նա չի եկել: Գևորգի տան տեղն ինքը չի իմացել, դրա համար գնացել է այնտեղ, որտեղ կարող էր գտնել Սյուզաննային՝ Երևանյան լճի մոտ:

Սյուզաննան նստած էր տաքսու մեջ: Ինքը կնոջ հետ է եղել ու Սյուզաննային առաջարկել է միասին գնալ Գևորգի տան մոտ: Սյուզաննան սխալ տուն է ցույց տվել: Հետո «Նարինջ» սրաճարանի մոտ Սյուզաննայի զանգով եկել է նրա ընկերուհի Անահիտը, խոստացել, թե ինքը կվճարի պարտքը: Հաջորդ օրը նա վճարել է 100 հազար դրամ, իսկ 2013 թվականի հունվարի 10-ից հետո՝ մնացած գումարը:

Դատարանում ցուցմունք տված մարմնավաճառները, որպես ականատես վկաներ, հայտնել են, որ Միհրանը Սյուզաննային բոլորի աչքի առաջ չի ծեծել, մեքենայի բեռնախցիկն էլ չի մտցրել: Սյուզաննան իր կամքով է նստել նրա մեքենան:

Ուշադրություն է գրավում այն, որ բոլորի ցուցմունքներում նշվում է, թե Երևանյան լճի մոտ մարմնավաճառները նստած են եղել իրենց սպասարկող տաքսիների մեջ: Պոռնկությանը նպաստելու համար մեկ-երկու տաքսիստի պատասխանատվության ենթարկելը դժվար թե առայժմ վերացնի այդ «ծառայությունը» մատուցողների տղամարդկային «խավը»: Շատ-շատ՝ մեքենաները աչքից հեռու տեղ կկայանեն…

Ընդհանուր իրավասության դատարանը քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով Սյուզաննա Հակոբյանին դատապարտել է 300 հազար դրամ տուգանքի:

Փաստորեն, վճարելու հետ «գլուխ չունեցող» Սյուզաննան հիմա էլ պետությանը պիտի վճարի՝ իր չմտածված ստերի համար:

Տուգանքի ձևով պատիժը հնագույն արհեստով զբաղվողների համար պիտի որ ցավոտ լինի, հնարավոր է՝ այս հանցատեսակի նկատմամբ նրանց ունեցած «համակրանքը» որոշ չափով սահմանափակվի:

Սյուզաննա Հակոբյանի դատավճիռը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում