ԱՄԷ նախագահ, շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահայանը կոչ է արել երկրի բոլոր մզկիթներում երեքշաբթի առավոտյան անցկացնել անձրևի մասին աղոթք։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։
Աբու Դաբիում նախագահի մասնակցությամբ աղոթք տեղի կունենա շեյխ Զայիդի Մեծ մզկիթում։
Ինչպես գրում է The National պարբերականը՝ ԱՄԷ-ում ֆերմերները գանգատվում են, որ վերջին շրջանում դադարեցրել են ցանքսը ջրի սղության պատճառով։









































