ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունն աճել է 29 մլրդ դոլարով։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Պարբերականի տվյալներով՝ այդ աճը կապված է ռուբլու ամրապնդման և ռուսական արժեթղթերի արժեքի աճի հետ։
ՆՈՎԱՏԷԿ ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնի ակտիվների արժեքը 2016 թվականի նոյեմբերի 8-ից աճել է 1.9 մլրդ դոլարով։ Այսպիսով՝ պարբերականի գնահատականով՝ նրա կարողությունը կազմում է 18.2 մլրդ դոլար։ Միխելսոնը գլխավորում է 2016 թվականի ամենահարուստ ռուս ձեռնարկատերերի վարկանիշը։
Պարբերականը նաև ընդգծում է, որ Թրամփի հաղթանակից հետո ամերիկացի միլիարդատերերի կարողությունը միջինն ավելացել է 2.8 տոկոսով, մինչդեռ ռուս միլիարդատերերինը՝ 7.1 տոկոսով։










































