Երգչուհի Սթեյսի Էնն Ֆերգյուսթոնը, որն ավելի հայտնի է Ֆերջի անունով, իր ծածկանունը պաշտոնական է դարձրել՝ դրան ավելացնելով ամուսնու ազգանունը՝ Դյուամել, փոխանցում է The MailOnline-ը: Երգչուհու ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկատվությունը:
Ներկայումս Ֆերջին և նրա ամուսինը սպասում են իրենց որդու լույս աշխարհ գալուն: Ամերիկյան ավանդույթների համաձայն՝ զույգը վերջերս այդ կապակցությամբ Baby Shower անունով տոն էր կազմակերպել: Երեկույթին այցելել են Ֆերջիի և Ջոշի ընկերները՝ Քելլի Օսբորնն ու Ադամ Լամբերտը:










































