Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Հայտնի են այն ուժերը, որոնց հետ Օսկանյանի «Համախմբումը» դաշինք կկազմի

Այսօր տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը, որտեղ որոշվել է ստեղծել բանակցող խումբ, որն ակտիվորեն խորհրդակցություններ է անցկացնելու քաղաքական, հասարակական ուժերի հետ ընտրություններին հնարավոր դաշինքով մասնակցելու շուրջ: Թեմայի շրջանակներում զրուցել ենք բանակցող խմբի անդամ,  «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի հետ:

untitled

– Պարոն Մարգարյան, այս պահին ո՞ր քաղաքական ուժերի հետ են ընթանում բանակցություններ հնարավոր դաշինք կազմելու շուրջ:

– Մենք բազմաթիվ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, միավորումների հետ կոնսուլտացիաներ ենք ունեցել, շարունակում ենք նաև այսօր: Եվ որոշակի պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել: Հիմա արդեն քաղաքական կոնսուլտացիաներից դաշինք կազմելու խնդիր է առաջացել: Դրա համար վարչության որոշմամբ ձևավորվեց բանակցող խումբ, որը պետք է բանակցությունները վարի, սակայն շատ ավելի կոնկրետ. այսօր անուններ չեմ հրապարակի, բայց շուտով մենք ամբողջական կհրապարակենք:

– Հունվարին արդեն կհստակեցվի՞:

– Այո, կհստակեցվի:

– Սեյրան Օհանյանին և Գագիկ Ծառուկյանին տեսնո՞ւմ եք այդ դաշինքում: Հնարավո՞ր է՝ նրանք էլ միանան «Համախմբմանը»:

– Մենք ի սկզբանե հայտարարում էինք, որ որևէ բան չենք բացառում: Սեյրան Օհանյանի հետ հանդիպում-քննարկումների մասին պարոն Օսկանյանը հայտարարել էր շատ վաղուց: Այդ հանդիպումները եղել են և շարունակվել են: Հանդիպումներ շատերի հետ են եղել: Պարզապես նախընտրական շրջանում կոռեկտ չի լինի այն ուժերի անունը  հրապարակել, որոնց հետ հնարավոր է՝ ինչ-որ բան չստացվի: Կհրապարակենք, երբ վերջնական կլինի, հիմա կազմվում է հայտարարությունների նախնական տեսքը և քաղաքական հենքը, ինչի շուրջ է ձևավորվում դաշինքը:

– Այսինքն՝ հիմնական պայքարը կլինի դաշինքների՞ մեջ:

– Ճիշտն ասած՝ դժվարանում եմ ասել, բայց կարծում եմ՝ շատ կլինեն դաշինքներ: Մենք ի սկզբանե ասում էինք, որ երկրում լուրջ փոփոխությունների հասնելու համար հասարակական-քաղաքական ուժերի լայն համախմբում է պետք: Եվ հիմա եթե չի ստացվի, ենթադրենք, մեկ այլընտրանքային ուժ՝ իշխանությունից բացի, ապա ոչ թե կլինեն 10-15 կուսակցություն, այլ մի քանի դաշինքներ: Եվ դաշինքների ստեղծումը համարում եմ այդ դաշտից: Դաշինքների ստեղծումը շատ ճիշտ եմ համարում: Հասարակությանը կողմնորոշելու համար պետք է մի քանի քաղաքական միավոր մասնակցի, ոչ ավելի:  Վանաձորի և Գյումրիի ՏԻՄ ընտրությունները դա ցույց տվեցին: Եվ ուրեմն, կարծում եմ, ճիշտը դաշինքներով մասնակցելն է և մաքսիմում լայն դաշինքով:

– Պարոն Մարգարյան, «Միացյալ Արմենիա» նախաձեռնության հիմնադիր Արթուր Ալեքսանյանը երկպալատ խորհրդարան ունենալու գաղափարն է առաջ քաշել, որին, ըստ նախաձեռնության անդամների, կողմ է Սեյրան Օհանյանը: Դուք կո՞ղմ եք երկպալատ խորհրդարան ունենալուն:

– Այս հարցը չի քննարկվել քաղաքական կոնսուլտացիաների ժամանակ, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ դա շատ բարդ մեխանիզմ է: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որպեսզի Սփյուռքը ներգրավվի Հայաստանի ներքին կյանքին, սա շատ կարևոր է: Մենք ունենք Սփյուռք, սփյուռքյան կազմակերպություններ, որոնք առայժմ չեն կարողացել լրջորեն ստանալ այն օգուտը, որը կարող էր Սփյուռքը տալ: Սփյուռքը մեծ ներուժ ունի, որը կարող է հօգուտ ՀՀ-ի օգտագործել: Մենք ծրագրում տեսնում ենք Սփյուռքի ներուժի օգտագործումը, որը մեր հաղթաթղթերից մեկն է, բայց ինչպիսի՝ դժվարանում եմ ասել: Երկպալատ խորհրդարանը իրենից ներկայացնում է բարդ կառույց և շատ լուրջ քննարկման կարիք ունի, բայց կրկնում եմ՝ ես համարում եմ, որ մենք Սփյուռքի ներուժը չնչին ձևով ենք օգտագործել, և Սփյուռքը միայն այն ուժը չէ, որ կարող է միայն գումար հավաքել:

– Երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի հետ կա՞ն քննարկումներ, կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ:

– Ոչ, նրա հետ քննարկում չկա: Մենք հարգում ենք հանրապետության երկրորդ նախագահին, բայց նման քննարկում չի եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում