Իրանը պատրաստ է համաշխարհային հանրության հետ վերսկսել միջուկային հարցերով բանակցությունները, այս մասին հայտարարել է Իրանի նորանշանակ ՆԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որին մեջբերում է France Presse գործակալությունը:
Իրանի ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ ունեցած հեռախոսազրույցում:
«Իրանի Հանրապետությունը պատրաստ է կոնկրետ ժամկետներում սկսել բանակցությունները»,- ասել է Զարիֆը:
Իր հերթին, Էշթոնը շնորհավորել է Զարիֆին այդ պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և նշել միջազգային միջնորդների «Վեցյակի» հետ աշխատելու Իրանի պատրաստակամության մասին:









































