Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի որդի Պշեմիսլավը մահացած է հայտնաբերվել Գդանսկի իր բնակարանում։ Այս մասին հայտնում է RMF ռադիոկայանը։
Ռադիոկայանի տվյալներով՝ 43-ամյա տղամարդու դին հայտնաբերել է նրա որդին, ով շտապօգնություն է զանգահարել։ Նշվում է, որ տղամարդու մարմնին չկան վնասվածքներ, փորձագետները նախնական բացառել են երրորդ անձանց մասնակցությունը նրա մահվանը։
«Դեպքի վայրում աշխատում է դատախազն ու ոստիկանությունը, որոնք հարցաքննում են այդ թվում մահացածի ընտանիքի մոտ անդամներին»,-ասվում է հաղորդագրությունում։










































