Կյանքը քարանձավներում գնալով ավելի ու ավելի նորաձև է դառնում։ Իսպանացի ճարտարապետները նույնպես որոշել են հետևել այդ միտմանն ու ներկայացրել են բնակելի տուն՝ ինտեգրված քարանձավում։
UMMO Estudio ճարտարապետական ստուդիան ավարտել է շինարարությունը։ Քարանձավը, որում ինտեգրված է տունը, գտնվում է Սիերա Մորենա լեռնաշղթայի նախալեռներում։ Նախկինում այդ քարանձավը որպես ապաստան օգտագործել են թափառական հովիվները։
104 քառակուսի մետր մակերեսը թույլ է տվել ճարտարապետներին ստանալ հարմարավետ կենսական տարածք։














































