Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հասկանում է, որ կարող է հարձակման թիրախ դառնալ, սակայն չի օգտվի զրահապատ ավտոմեքենայից կամ անվտանգության հատուկ միջոցներից: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ֆրանցիսկոս պապը նշել է, որ ուզում է մարդկանց ավելի մոտ լինել:
«Ես ինձ հաշիվ տալիս եմ, որ ռիսկեր կան: Գուցե ես անխոհեմ եմ, բայց չեմ վախենում ինձ համար: Ես միշտ անհանգստացել եմ նրանց անվտանգության համար, ովքեր շրջագայում են ինձ հետ և ամենից առաջ մարդկանց համար, որոնց ես հանդիպում եմ տարբեր երկրներում: Բայց Աստված միշտ մեզ հետ է»,- ասել է նա:










































