Ռուսները գերմանացիների և բրիտանացիների հետ միասին գլխավորել են հանգստավայրերում ամենավատ հարևանների վարկանիշը:
Ինչպես հաղորդում է NEWS.ru-ն՝ հղում անելով բրիտանական Zoover կայքին՝ հարցվածների առնվազն 42%-ը համարում է, որ բոլոր եվրոպական ազգերից ռուսները հանգստավայրերում ամենաբարկացնողն են: Հարցվածների մեծամասնությունը բնութագրում է նրանց որպես ամենաբարձրաձայն, կոպիտ, անդաստիարակ և ագրեսիվ հարևանների:
Բացի ռուսներից՝ եվրոպացի հանգստացողները չեն սիրում գերմանացիներին (17%) և բրիտանացիներին (13%):
Ամենաբարկացնող հանգստացողները և նրանց սիրելի տարածաշրջանները՝
1. ռուսներ՝ 42%, Թուրքիա, Եգիպտոս, Իսպանիա
2. գերմանացիներ՝ 17%, Իսպանիա, Թուրքիա, Իտալիա
3. Բրիտանացիներ՝ 13%, Իսպանիա, Հունաստան, Թուրքիա
Ամենաբարեհամբույր զբոսաշրջիկ հարևաններն են ավստրիացիները, բելգիացիները, այնուհետև, սկանդինավները և հույները:











































