Թամարուդ եգիպտական շարժումը, որը գլխավորել է նախագահ Մուհամեդ Մուրսիի դեմ բողոքի ակցիաները, սկսել է ստորագրահավաք կազմակերպել այն պետիցիայի համար, որը նոր եգիպտական իշխանություններին կոչ է անում հրաժարվել ամերիկյան օգնությունինց և չեղյալ հայտարարել Իսրայելի հետ խաղաղ պայմանագիրը:
Նմանատիպ քայլի պատճառ են դարձել ԱՄՆ անընդմեջ միջամտությունները Եգիպտոսի ներքին գործերին և ամերիկացիների աջակցությունը ահաբեկչական շարժումներին:
Ըստ Թամարուդի տվյալների՝ նրանց արդեն հաջողվել է հավաքել 300.000 ստորագրություն:









































