Բրիտանիայի բնակիչը կարողացել է Լա-Մանշի երկնքում ՉԹՕ լուսանկարել, որը քողարկվել է սովորական ինքնաթիռի ներքո: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Ջոն Մուները լուսանկարել է երկինքը, որտեղ երևացել են հետքեր, որոնք սովորաբար թողնում են ուղևորատար ինքնաթիռները:
Սակայն պատկերը մեծացնելով՝ Մուները նկատել է, որ երկնքում հսկայական արագությամբ վառ ՉԹՕ է շարժվում:
Մի քանի լուսանկար ուսումնասիրելուց հետո տղամարդը համոզվել է, որ իրեն հաջողվել է ՉԹՕ լուսանկարել:








































