Սեպտեմբերին Դևիդ Բեքհեմը իր վաղեմի ընկերոջ՝ շեֆ խոհարար Գորդոն Ռամսիի հետ բացում է իր ռեստորանը:
Ռեստորանի բացման մասին լուրերը պտտվում են արդեն մի քանի ամիս, իսկ այժմ դա պաշտոնապես հաստատվել է, ինչը վկայում են ռեստորանի լուսանկարները: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ռեստորանը գտնվում է Լոնդոնի ամենաաշխույժ փողոցներից մեկում, ինչի շնորհիվ այն շատ հաճախորդներ կունենա: Ապագա ռեստորանի խոհանոցը եվրոպական կլինի: Այցելուները նաև կարող են տեսնել, թե ինչպես է պատրաստվում ուտեստը:








































