Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Նոր օրենքով Fresh-ի սեփականատերը 500 հազար դրամով չի պրծնի

ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը ոչ միայն ձեռքի հետ բիզնեսով է զբաղվում, այլ աշխատում է բոլոր հնարավոր և անհնար եղանակներով խաբել սպառողներին: Ինչպես հայտնի է, Fresh սուպերմարկետների ցանցը պատկանում է նրան: Ավելին` մեր աղբյուրների փոխանցմամբ, ամեն Աստծու օր սպառողները իրենց բողոքն են հայտնում այս սուպերմարկետների ցանցում տեղի ունեցող խարդախությունների վերաբերյալ:

իրավասու մարմինները, սակայն, միայն երեկ ականջալուր եղան սպառողների բողոքներին: Այսպես, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա նիստում որոշվեց օրենքի հնարավոր խախտման առնչությամբ վարույթ հարուցել Fresh սուպերմարկետների ցանցի նկատմամբ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը: իսկ վարույթ հարուցելու պատճառը Fresh սուպերմարկետների ցանցում պարբերաբար կազմակերպվող ակցիաներն են, որոնց շրջանակում որոշ ապրանքատեսակներ վաճառվում են որոշակի զեղչված գնով: Բանն այն է, որ այդ զեղչը եղել է զուտ գովազդի համար:

Մասնավորապես` մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում թողարկվել և հաճախորդներին են տրամադրվել գովազդային թերթիկներ` զեղչված ապրանքների մասին տեղեկատվությամբ: Այդ թերթիկներում նշված է եղել, որ 3 կիվին միասին վաճառվում է 375 դրամով, մինչդեռ, երբ հաճախորդը մայիսի 10-ին սուպերմարկետից գնել է 3 կիվի, դրա դիմաց գանձվել է 510 դրամ: Պարզվել է, որ ակցիայի շրջանակներում ընդգրկված ապրանքատեսակների իրական գինն ու գովազդային թերթիկում գրված գինը չեն համապատասխանել: ՏՄՊՊՀ-ն սկսած վարույթի ընթացքում ուսումնասիրություններ կիրականացնի Fresh սուպերմարկետների ցանցում` պարզելու, թե որքանո՞վ են ապրանքների վաճառքի գները համապատասխանում գովազդում նշված պայմաններին: Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սա ընդամենը հազարավոր խախտումներից մեկն է:
Օրինակ` մենք պարզեցինք, որ Միհրան Պողոսյանը հիմնականում երկրորդ շահույթը ապահովում է գների կեղծմամբ: Եթե մածունի վրա գինը փակցված է 200 դրամ, մինչև դրամարկղ հասնելը դառնում է 220 կամ 250: Եվ սա վերաբերում է գրեթե բոլոր ապրանքատեսակներին, ինչը, բնականաբար, առաջացնում է սպառողների զարմանքն ու դժգոհությունը, բայց ոչ բոլոր են իրենց բողոքն արտահայտում և շատ հաճախ նախընտրում են լռել` իրենց լռությամբ լցնելով Միհրան Պողոսյանի գրպանները: ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, օր չկա, որ սպառողները չբողոքեն: Ղեկավարությունն էլ անամոթաբար նշում է, որ աշխատողներն են մեղավոր, և խոստանում պատժել: Սակայն խնդիրն ամենևին չի հարթվում և շարունակական բնույթ է կրում:

Ինչ խոսք, Միհրան Պողոսյանի հնարամտությունները այսքանով չեն սահմանափակվում. նա ակցիաների տակ է դնում այն ապրանքները, որոնց ժամկետի ավարտին մնացել է մի քանի օր կամ ընդհանրապես արդեն ժամկետանց են: Միհրան Պողոսյանի համար, սակայն, նման մանրուքը ևս խնդիր չէ. ապրանքի ժամկետանց լինելու հանգամանքը կոծկելու համար նա տվյալ ապրանքատեսակի վրա հայերեն թարգմանությամբ արտադրության վայրի և բաղադրության պիտակ է փակցնում, որից հետո նոր դնում վաճառքի:

Վերջերս էլ հատուկ ակցիայով վաճառահանել է իր ներկրած «Նեսթլե» ֆիրմայի թխվածքաբլիթները, որոնց փաթեթների վրա ընդհանրապես ժամկետ նշված չի եղել: Պարզվել է, որ այդ թխվածքաբլիթները վաղուց արդեն ժամկետանց էին: Նույն պատկերն է եղել նրա ներկրած «Ստառիյ Մելնիկ» և մյուս գարեջրերի դեպքում, որոնք մեկ տարվա վաղեմություն են ունեցել: Հիշեցնենք, որ նա ներկրում է նաև բանան, ցիտրուսային մրգեր, մակարոնեղեն և այլն, և այլն: Կեղծարարություններից ստացած շահույթը պատկերավոր ներկայացնելու համար նշենք, որ նա այդ ճանապարհով գոյացած գումարից կարողանում է ապահովել աշխատակիցների աշխատավարձը: Ստացվում է, որ սպառողները հա՛մ Միհրան Պողոսյանին են պահում, հա՛մ էլ նրա աշխատողներին:

Հ.Գ. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում ավելացրեց, որ արդեն նոր օրենքն է ուժի մեջ մտել: Հետևաբար անբարեխիղճ մրցակցության համար, եթե նախկինում պատժվում էին 500 հազար դրամով, այս անգամ արդեն կպատժվեն նախորդ տարվա հասույթի մինչև 1 տոկոսի չափով: Գայանե Սահակյանի խոսքերով, այստեղ հարցը կիվին չէ, սա ավելի լայն հնչեղություն ունի, քանի որ կարող է կիրառվել նաև մյուս ապրանքատեսակների դեպքում: Իսկ ուսումնասիրությունների արդյունքները պարզ կդառնան առաջիկայում:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում