Վենետիկում բախվել են ջրային տրամվայը և գոնդոլը, ինչի հետևանքով զոհվել է գերմանացի զբոսաշրջիկը, հաղորդում է AFP-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Ռիալտոյի կամրջի մոտ: Բախումից հետո գերմանացին, նրա կինը, 3 երեխաները և գոնդոլավարը ջուրն են ընկել:
Ջրային տրամվայում գտնվող աղջնակը լուրջ վնասվածքներ է ստացել:









































