Գերմանիայի կառավարությունը մտադիր է դադարեցնել զենքի հետագա մատակարարումը Եգիպտոս՝ կապված այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների հետ: Այս մասին հաղորդում է Zeit Online պարբերականը:
«Կառավարությունը հետաձգել է բոլոր որոշումների ընդունումը, որոնք վերաբերում են Եգիպտոսի Արաբական Հանրապետություն ռազմական բեռների արտահանման արտոնագրի տրամադրմանը»,- նշել են Գերմանիայի էկոնոմիկայի և նոր տեխնոլոգիաների նախարարությունում:
Ներկայում Բեռլինում քննարկվում է հարցը, թե ինչ պետք է անել այն սպառազինության հետ, որի արտահանման համար արդեն տրվել է «կանաչ լույս»:
Գերմանական ընկերությունները 2013թ. առաջին կեսին Եգիպտոս են արտահանել ռազմական նշանակության շուրջ 13.2 միլիոն եվրոյի արտադրանք:









































