Գերմանիայում դատարանը թուրք կնոջը, որը 30 տարի ապրելով օտար երկրում՝ մեծացրել է վեց երեխաների, թույլ է տվել չանցնել գերմաներենի դասընթացներ՝ հաղորդում է BBC-ն:
Տեղի իշխանությունները պնդում էին, որ 62-ամյա թրքուհին շատ վատ է խոսում գերմաներեն, և դասընթացներից հետո նրա համար ավելի հեշտ կլինի աշխատանք գտնել:
Սակայն կինը դիմել է դատարան, որը համաձայնել է նրա այն փաստարկների հետ, որ 1981թ.-ից Գերմանիայում հաստատվելուց ի վեր լեզվի չիմացությունը չի խոչընդոտել իրեն մեծացնել վեց երեխաների:
Այժմ նրանք բոլորը Գերմանիայի քաղաքացիներ են և ինքնուրույն վաստակում են իրենց ապրուստի միջոցը:









































