Thursday, 11 06 2026
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ

«Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին հետևել ստանձնած պարտավորություններին»

Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Դրեզդենում կայացած խորհրդի նիստում ընդունել է մի բանաձև, որը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, Մարտի 1-ի հետևանքների վերացմանը և հայ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր պատժամիջոցներին:

Խորհուրդը կոչ էր արել Հայաստանի իշխանություններին` առանց նախապայմանների և անմիջապես ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների ալյանսին կոչ էր արել արդարադատության համակարգը քաղաքական նպատակներով օգտագործող հայ պաշտոնյաների համար բարձրացնել ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման արգելքի հարցը, այդ խնդիրը հիմնական դարձնել ԵՄ-Հայաստան երկխոսության շրջանակներում: Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն անդամ կուսակցությունների պատվիրակներին կոչ էր արել նաև այս խնդրին առաջնություն տալ իրենց երկրների խորհրդարանների և Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության ժամանակ: Բանաձևի տեքստն առաջարկել էր Հայոց համազգային շարժում կուսակցությունը, այն ընդունվել էր 57 լիբերալ կուսակցությունների 100-ից ավելի պատվիրակների կողմից:

Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խորհրդի նիստում ընդունված վերոնշյալ բանաձևը բավական ուշագրավ և աննախադեպ որոշում է, և թերևս Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում այդ բանաձևի հնարավոր հետևանքների ողջ լրջությունը:

Հիշեցնենք, որ 2010թ. մարտի 12-ին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և բարեփոխումների կուսակցության` ԵԼԴԲԿ-ի խորհրդի նիստում ՀՀՇ-ն դարձավ այդ կազմակերպության անդամ, իսկ Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և բարեփոխումների կուսակցությունը մեծ տրադիցիաների հետևորդ է թե՛ Եվրախորհրդարանում, թե՛ ԵԽԽՎ-ում£ ԵԼԴԲԿ-ն ձգտում է ազատության սկզբունքները ներդնել քաղաքականության, տնտեսության և հասարակության մյուս ոլորտներում: ԵԼԴԲԿ-ն կազմված է 58 անդամ կուսակցություններից: Լիբերալ-դեմոկրատներն իրենց եվրոպական քաղաքական ընտանիքը ստեղծել են 1976թ., 1993թ. ԵԼԴԲԿ-ն հաստատվեց որպես իսկապես վերազգային կուսակցություն: ԵԼԴԿ-ի նախագահն է Էննեմի Նեյթս-Յութթերբրոքը: ԵԼԴԲԿ-ի անդամ 72 պատգամավորներ այսօր Եվրոպական խորհրդարանում են ներկայացված: Եվրոպական դեմոկրատական կուսակցության հետ միասին այն Եվրախորհրդարանում 3-րդ քաղաքական ուժն է, 84 լիբերալների և դեմոկրատների ալյանսով։

Դեռ անցյալ տարի օգոստոսին ԵԼԴԿ-ն կոչ էր արել Հայաստանի իշխանություններին` «անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»։ Կուսակցության նախագահ Էննեմի Նեյթս-Յութթերբրոքի հայտարարության մեջ ասվում էր. ՙՀայաստանը, լինելով ԵԽ անդամ երկիր, պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, քանի որ խոսքի ազատությունը և համոզմունքների ազատությունը ԵԽ հիմնարար արժեքներից են: Քաղաքական դրդապատճառներով մարդկանց բանտում պահելը և նրանց արդար դատաքննության իրավունքից զրկելը հակասում է ԵԽ անդամ երկրների հիմնարար պարտականություններին և անկասկած կարող է խոչընդոտել Հայաստանի և ԵՄ մերձեցման գործընթացը»:

Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խորհրդի նիստում ընդունված բանաձևի առիթով «Առաջին լրատվական»-ը զրուցեց Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, այժմ` Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Մարկուս Լյոնինգի հետ: Պարոն Լյոնինգին նախ հարցրեցինք, թե բանաձևը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ և ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը: «Ես հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները անհապաղ ազատ կարձակեն բոլոր քաղբանտարկյալներին: Ճիշտ է, մինչ այժմ որոշ քաղբանտարկյալներ ազատ են արձակվել, սակայն լավ կլինի, որ բոլորն ազատ արձակվեն, և ապահովվեն ՀՀ քաղաքացիների խոսքի ազատությունը և մարդու իրավունքներն ու ազատությունները»: Իսկ եթե ՀՀ իշխանությունները ազատ չարձակեն, որո՞նք կլինեն ձեր հաջորդ քայլերը` հարցրեցինք Գերմանիայի մարդու իրավունքների հանձնակատարին: «Հաջորդ քայլը հենց քաղբանտարկյալների ազատ արձակումն է և խոսքի ազատության ապահովումը: Հայաստանը, դառնալով ԵԽ անդամ, միանալով միջազգային այլ կոնվենցիաների, պարտավորություններ է ստանձնել, ուստի պետք է ապահովի, հարգի և պաշտպանի իր քաղաքացիների իրավունքները: Եվ սա է այն հաջորդ քայլը, որը մենք ակնկալում ենք Հայաստանի իշխանություններից», շեշտեց գերմանացի պաշտոնյան:

Արդեն երեք տարի է` մենք և եվրոպական կառույցները կրկնում ենք, բայց որևէ քայլ չկա դեպի ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն, դուք զուգահեռներ տեսնո՞ւմ եք Բելառուսի և Հայաստանի միջև, քանի որ ԵՄ-ն բավական կոշտ գտնվեց Լուկաշենկոյի հանդեպ, նույնը կարո՞ղ է դրսևորվել Հայաստանի իշխանությունների նկատմամբ` հարցրեցինք պարոն Լյոնինգին: «Յուրաքանչյուր կառավարություն պետք է զգոն լինի, որովհետև ԵՄ-ն բավական ուշադիր հետևում է, թե ինչ է կատարվում` արդյո՞ք կառավարությունները հարգում են իրենց քաղաքացիների իրավունքները: Մենք զգում ենք, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ ԵՄ-ն հետևողական է այս հարցերում: Յուրաքանչյուր կառավարություն պետք է հասկանա, որ եթե չկատարի ստանձնած պարտավորությունները` դա կարող է հետևանքների հանգեցնել», պատասխանեց Մ.Լյոնինգը:

Գերմանիայի մարդու իրավունքների հանձնակատարին հարցրեցինք նաև, թե այնուամենայնիվ Հայաստանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կարո՞ղ են կիրառվել: «Ես հիմա չեմ խոսի պատժամիջոցների մասին, ես խոսում եմ Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին: Ես կոչ եմ անում ՀՀ իշխանություններին հետևել ստանձնած պարտավորություններին, քանի որ հակառակ դեպքում հետևանքները կարող են շատ ծանր լինել», նկատեց Մ.Լյոնինգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում