Անգլիայի Պրեմիեր Լիգայի հերթական մրցաշրջանի մեկնարկից առաջ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ լիովին պատրաստ է մարզչական գործունեություն ծավալել Անգլիայում:
«Անգլիայի Պրեմիեր Լիգան գերադասում եմ այլ առաջնություններին: Մարզչական գործունեություն եմ ծավալել տարբեր երկրներում: Այնպես որ կարող եմ վստահ ասել, որ Անգլիայում ես ինձ լավ եմ զգում:
Կարծում եմ` մարզչական գործունեության գագաթնակետին եմ հասել: Փորձը կարևոր է ցանկացած բնագավառում, յուրաքանչյուրի համար, մանավանդ մարզիչների»,- Sky Sports-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:






































