2016-ը բարդ և որակական փոփոխությունների տարի կարելի է համարել,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, ամփոփելով անցնող տարին, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը,- տարին սկսեցինք նոր Սահմանադրությամբ, նոր կառավարման համակարգով, որի ստեղծման գործում «Դաշնակցության» դերակատարությունն էական է:
Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ 2016թ. ձեքբերումներից էր նաև նոր Ընտրական օրենսգիրքը. «Պատահական չէ, որ այսօր բազմաթիվ քաղքական ուժեր նախապատրաստվում են մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին, որովհետև նրանք տեսնում են, որ Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավորություն կա փոփոխություններ կատարելու։ Այս համակարգային փոփոխություններում ՀՅԴ¬ի դերն էական է»։
Աղվան Վարդանյանը 2016թ. կարևոր ձեռքբերում է համարում նաև ՀՀԿ-¬ի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրումը։ «Համաձայնագրում արտացոլված են մեր երկրին հուզող բոլոր արմատական խնդիրները՝ ներքին և արտաքին»,-¬ նշեց պատգամավորը՝ հավելելով, որ համաձայնագրի կետերը դրված են նոր կառավարության ծրագրի հիմքում։
Պատգամավորն անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմին.«Տարին բարդ էր, դժվար էր, կորուստների, զոհերի գնով մենք հերթական անգամ Ադրբեջանին պարտադրեցինք խախաղություն»:
Պատգամավորը կարևորեց նաև նոր կառավարության ձևավորումը: Նրա խոսքով՝ նախընտրական շրջանը չի նպաստի տնտեսական փոփոխություններին. «Ես հույս չեմ կապում կառավարության աշխատանքների առաջին երեք ամիսների հետ, ես իմ հույսը կապում եմ պառլամենտական ընտրություններին հաջորդող ժամանակաշրջանի հետ: Վստահ եմ, որ քաղաքական համակարգի խոշորացումը, կայացումը, նաև ընդդիմության դերակատարությունը հետագա պառլամենտում նպաստելու է տնտեսական զարգացման հիմքերի ստեղծմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: