Նորաշեն գյուղում, ինչպես Սևանա լճի ափամերձ մի քանի գյուղերում, ապրուստի հիմնական միջոց վաստակում են անասնապահությամբ: Չնայած սոցիալական խնդիրները շատ են՝ դա չի խանգարում գյուղացիներին հավուր պատշաճի դիմավորել նոր տարին:
Նորաշենում այցելեցինք գյուղի ամենհին ու ամենամեծ ընտանիքն ունեցող բնակչին: Մեկ տանիքի տակ ապրում են 14 հոգի: Զբաղվում են անասնապահությամբ ու ցորեն են մշակում: