Wednesday, 08 05 2024
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով

Ադրբեջանը հաշվել է ՀԱՊԿ-ի ատամները. իրավիճակը Հայաստանի համար շատ մտահոգիչ է

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանի հետ զրուցել ենք այսօր հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի և ՀԱՊԿ գնահատականների մասին:

– Պարոն Սաֆարյան, այսօր հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարվել, երեք զոհ ունենք, հակառակորդը՝ մինչև յոթ զոհ: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածի վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքը, որը, շատերի կարծիքով, ոչ հասցեական է ու լղոզված:

– Ես նույնիսկ ունեմ տեսահարցազրույցներ, երբ աշնանը, ցավոք սրտի, իրավիճակի թեժացման ռիսկերը մեծ էի համարել, հատկապես, տարեվերջին և նոր տարվա սկզբին: Ես դա պայմանավորել էի մի քանի գործոններով. առաջինը՝ թերևս այն էր, որ Ադրբեջանի պաշտոնյաները չէին թաքցրել, որ իրենց համար մինչև տարեվերջը վերջնաժամկետ է, որովհետև Ռուսաստանից հույսեր են փայփայում, որ ճեղքում կլինի բանակցային գործընթացում և խնդրի կարգավորման գործում: Սա Ադրբեջանի նախագահականի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն էին, և քանի որ այդ բեկումը տեսանելի չէր Ապրիլյան պատերազմի արդյունքում, ապա սպասելի էր, որ Ադրբեջանը իր համար պատրվակ է ստեղծելու կամ իր զայրույթը դրսևորելու է սահմանային իրավիճակը թեժացնելով:

Երկրորդ գործոնը՝ Միացյալ Նահանգներում իշխանության փոխանցումն է, որը նույնպես վտանգավոր ժամանակաշրջան է: Մասնավորապես, 2008 թվականին հեռացող Բուշի և ընտրվող Օբամայի, այսպես ասած, շրջանում տեղի ունեցավ վրաց-ռուսական պատերազմը: Հետևաբար, երկու կարևորագույն գործոնները հաշվի առնելով՝ իմ կողմից, գոնե, կանխատեսվել էր տարվեջին, և նաև հունվարից սկսած իրավիճակի թեժացում:

Մի բան էլ կա, որի մասին շատ է խոսվել. դա այն է, որ Ադրբեջանը մշտապես հետևում է ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ կապված զարգացումներին և հայ-ռուսական հարաբերություններին:

ՀԱՊԿ գագաթնաժողովի վերջին խայտառակությունից հետո Ադրբեջանը սեփական հաղթանակն ունեցավ, քանի որ Լուկաշենկոյի միջոցով տապալեց Հայաստանի ներկայացուցչի գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնումը ևս մեկ անգամ: Հետևաբար, Ադրբեջանը համարեց, որ Հայաստանի միջազգային հարաբերությունները, այդ թվում իր դաշնակիցների հետ շատ թույլ են և, բնականաբար, դիմեց սադրանքի հենց հայ-ադրբեջանական սահմանի վրա:

Եվս մեկ գործոն կա, թե ինչու դա տեղի ունեցավ հենց այդ հատվածում, որովհետև Լեռնային Ղարաբաղում Ապրիլյան պատերազմից հետո լուրջ ամրապնդեցին պաշտպանական կառույցները և տեղադրվեցին սարքավորումներ, որոնք թույլ են տալիս հսկել հակառակորդի շարժը: Եվ դրա համար հարվածի ուղղություն վերցրեց Տավուշի այն հատվածը, որը բավականին խոցելի կետեր ունի: Եվ ունեցանք մի խայտառակ իրավիճակ, երբ առավոտյան լվացվելիս զինվորների դեմ շատ տարօրինակ կերպով հայտնվում է ադրբեջանական դիվերսիոն խումբը, և ունենք երեք զոհ:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ հայտարարությանը, արժե ասել հետևյալը. արվել է մի հայտարարություն, որտեղ բացակայում է գնահատականը: Այսինքն՝ կա գնահատական, տեղի ունեցածը սադրանք է, բայց թե սադրանքը ում կողմից է եղել և ինչ է այդ սադրանքի անվանումը, և ռազմական տերմինաբանությամբ դա ի՞նչ էր՝ դիվերսիայի փո՞րձ էր, հարձակո՞ւմ էր: Ի վերջո, սա դիվերսիա էր, և անգամ այդ բառը չի օգտագործվել և չի նշվել, թե ում կողմից է դա կատարվել:

Հետևաբար, ես չեմ կարող բավարար համարել այս հայտարարությունը, թեև հայտարարության մեջ զարմանալիորեն, հավանաբար, գիտակցելով հայտարարության խոցելի կողմերը, օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը: Գիտեք՝ երբ Մինսկի խումբն է նման հայտարարություն անում, մենք սրտնեղում ենք, բայց մյուս կողմից գիտակցում ենք համանախագահ երկրների միջև տարաձայնությունները, բայց նման լղոզված և անհասցե հայտարարություն է անում մի կառույց, որը համարվում է Հայաստանի անվտանգության հենասյուներից մեկը: Ի դեպ, ռազմական դաշինքների և հավաքական անվտանգության կազմակերպությունների առաքելությունը ոչ թե նա է, որ թողնի վտանգը այն աստիճան խորանա, որ դա դառնա պատերազմ, այլ հենց կտրուկ հայտարարություններով կանխի նման զարգացումները: Ցավալիորեն, ՀԱՊԿ-ը մինչև այժմ իրեն այնքան անհավատարիմ է պահել Հայաստանի հանդեպ, որ Ադրբեջանը, ժողովրդական լեզվով ասած, հաշվել է ՀԱՊԿ-ի ատամները: Եվ ահա, որքան էլ այնտեղ խստացումներ նկատեն որոշ գործընկեր-փորձագետներ, այնուամենայնիվ, այն մնում է տեքստ, որը պատշաճ չէ ՀԱՊԿ-ին, որի անդամ է Հայաստանը:

– Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ տրամադրության տակ են անհերքելի ապացույցներ: Սա կարո՞ղ է հասցեական գնահատակներ հնչեցնելու հիմք հանդիսանա ՀԱՊԿ-ի կողմից:

– Հայտարարության մեջ միայն նշված է, որ սա ՀԱՊԿ անդամ Հայաստանի նկատմամբ սադրանք է, և ոչ ավեին: Այն անվանվում է միջադեպ: Ճիշտ է, հիշատակվում է ՀՀ Չինարի գյուղը, բայց Չինարի գյուղի մոտ, այսինքն՝ անգամ այն հստակեցումը չկա՝ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ տարածքո՞ւմ, նրա սահմանի վրա՞, թե ուղղակի սահմանի մոտակայքում: Ինչ-որ անհասկանալի ձևակերպում է: Այս կտրվածքով, իհարկե, չափազանց կարևոր են լինելու այն փաստերը, որ պաշտպանության նախարարության տրամադրության տակ են: Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հակառակորդը յոթ զոհ է տվել, և կարծում եմ՝ ոչ միայն ՀՀ-ն, այլ նաև Ադրբեջանի հանրությանը պետք է ներկայացվի այդ յոթ զոհին վերաբերող փաստացի ապացույցները:

– Կարծում եք՝ առաջիկա տոնական օրերին սահմանային լարվածությունը կպահպանվի՞:

– Կարծում եմ՝ այո, և սա ոչ միայն իմ կանխատեսումն է եղել 2017-ի սկզբի համար, այլ, ցավոք սրտի, աշխարհի մի շարք հետազոտական կենտրոններ չափազանց բարձր են համարում լայնամասշտաբ պատերազմի ռիսկը Ղարաբաղյան հակամարտության գոտում, այնպես որ իրավիճակը շատ մտահոգիչ է, և այն պահանջում է ռազմաքաղաքական ռիսկերի չափազանց հմուտ կառավարում, պաշտպանական կառույցները անթերի պատրաստվածության բերել: Որովհետև մեկ բան կա. հակառակորդը հարձակվում է այն դեպքում, երբ վստահ է, որ հաղթանակի կամ հաջողության շանս կունենա: Եվ եթե մենք արդեն թույլ ենք տվել հակառակորդին մեր մասին այդպես մտածել, դա նշանակում է՝ մենք խնդիր ունենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում