Wednesday, 08 05 2024
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա

Առաջինը՝ հավասարների մեջ. Մոսկվան ցանկության դեպքում կարող է միակողմանի գործել Մինսկի խմբում

Բանակցային գործընթացի պահպանումը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումների հետ համահունչ լինելը ինքնանպատակ չէ, բայց մյուս կողմից՝ Մինսկի խումբը ամենաօպտիմալ տարբերակն է, որ այսօր ունենք: Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը ավելի կարևոր է համարում Հայաստանի կողմից դիվանագիտական և ռազմաքաղաքական տարատեսակ ռազմավարությունների կիրառումը Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպելու համար և նաև դրանց քննարկումը հանրության կողմից ու քաղաքական, փորձագիտական շրջանակներում: Քաղաքագետը այս այսպիսի կարծիք հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով իր գործընկերոջ՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի արտահայտած տեսակետը, թե հայկական կողմը պիտի կոշտացնի իր մոտեցումները բանակցային գործընթացում:

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է համարժեք արձագանքի: Oրինակ՝ հաջորդ անգամ, երբ Մինսկի խումբը ցանկանա գալ Հայաստան, մենք պետք է ասենք՝ «ոչ», և ժամանակավորապես կասեցնենք Հայաստանի ներգրավվածությունը խաղաղության հաստատման գործընթացին՝ մինչև Ադրբեջանը կատարի ավելի վաղ տված խոստումները և ապրիլից հետո իր ստանձնած պարտավորությունները»,- նախորդ շաբաթ տեղի ունեցած քննարկումներից մեկի ընթացքում ասել էր Ռիչարդ Կիրակոսյանը:

– Պարոն Մինասյան, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի պաշտոնական Երևանը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, հատկապես ներկայիս վիճակում՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը չի կատարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած իր պարտավորությունները, որի պատճառով առաջընթաց չկա կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու հարցում և, կարծես, իմաստ էլ չկա այս իրավիճակում բանակցել կարգավորման մասին: Պե՞տք է արդյոք Հայաստանը կոշտացնի իր մոտեցումները բանակցային գործընթացում՝ իր օրակարգը թելադրելու իմաստով:

– Մենք պարզապես պիտի հասկանանք, թե ինչ մոտեցումներ ունի Հայաստանի քաղաքական էլիտան, ղեկավարությունը, արդյոք նա պատրա՞ստ է գնալ նմանատիպ կոշտացման, որի հետևանքներից մեկը կարող է լինել, օրինակ, Ադրբեջանի կողմից ավելի ակտիվ լարվածության հրահրումը շփման գծում, որը միջնաժամկետ ապագայում նույնիսկ կարող է հանգեցնել ցածր կամ միջին էսկալացիայի, կամ գուցե լինի Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմի վտանգ: Մյուս կողմից նաև խնդիր է ստեղծվում՝ արդյոք նմանատիպ գործողությունները չե՞ն վտանգի ընդհանրապես Մինսկի խմբի ձևաչափը, որովհետև այդ դեպքում Ադրբեջանը, որը ավելի քան դժգոհ է և՛ Մինսկի խմբի, և՛ ընդհանրապես ԵԱՀԿ-ի ներգրավվածությունից, շատ հաճախ փորձում է բանակցային գործընթացը տեղափոխել այլ ձևաչափեր կամ հարթակներ: Ընդհանրապես հասկանալի է, որ բանակցային գործընթացի պահպանումը ինքնանպատակ չէ, բայց դրա հետ մեկտեղ՝ Մինսկի խմբի եռանախագահությունը ամենաօպտիմալ տարբերակն է, որ ունենք: Եվ վերջինը՝ ամենակարևորը. չեմ կարծում, թե դիրքորոշման կոշտացումը ինչ-որ բան կփոխի:

Միակ բանը, որ կարևոր է ինձ համար, այն է, որ Հայաստանի իշխանությունները, քաղաքական էլիտան, ռազմաքաղաքական էլիտան պիտի ավելի ակտիվ ու արդյունավետ օգտագործեն, այսպես կոչված, զսպման միջոցները: Պիտի մշակվեն և իրագործվեն ոչ միայն դիվանագիտական, այլև ռազմաքաղաքական տարբեր բնույթի ռազմավարություններ՝ զսպումը իրականացնելու համար: Բավական բարդ ռազմավարություն է, բայց դրա կիրառումը տարբեր ձևերով և նաև հասարակական քննարկումները դրա շուրջ, թե ինչպես դա պիտի իրականացվի, ինչ ճանապարհով, անհրաժեշտ են: Փորձը ցույց է տալիս, որ դա գործում է նմանատիպ էթնոքաղաքական կոնֆլիկտների դեպքերում՝ լինի արաբա-իսրայելական հակամարտությունը, թե «սառը պատերազմի» միջուկային զսպումը, բայց դա իր մեջ ենթադրում է նաև և՛ ձևավորված պետական քաղաքականություն, և՛ տարբեր գերատեսչությունների՝ դիվանագիտական, ռազմական, քարոզչական և այլ ոլորտների համագործակցված քաղաքականություն, և՛ փորձագիտական քննարկում՝ այդ զսպման քաղաքականությունը արդյունավետորեն իրագործելու համար: Այստեղ, կարծում եմ, կարելի է դա օգտագործել ոչ թե բանակցային գործընթացն ակտիվացնելու (ես հույս չունեմ, որ տեսանելի ապագայում բանակցային գործընթացը տեղից կշարժվի), այլ թույլ չտալու, որ Ադրբեջանը չափից ավելի սրի ռազմական իրադրությունը շփման գծում և պահպանի լարվածություն, և ամենակարևորը՝ նաև թույլ չտանք, որ առնվազն լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսվեն:

– Ռիչարդ Կիրակոսյանը առաջարկում է դիվանագետներին նախաձեռնողականություն դրսևորել և օրինակ՝ հաջորդ անգամ, երբ Մինսկի խումբը ցանկանա այցելել Երևան, մերժել համանախագահներին՝ ասելով, որ Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է մասնակցությունը բանակցություններին, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները: Սա Ադրբեջանի վրա ազդելու ինչ-որ մի ձև՞ է:

– Ես շատ հարցերում լիովին համամիտ եմ իմ գործընկերոջ՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Այստեղ, եթե ես ճիշտ եմ հասկանում,  իր կողմից առաջարկվում է ոչ թե մոտեցման կոշտացում հայկական կողմից մեկ իրադարձության ժամանակ, այլ որ ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքականության և Արցախյան հարցում հայեցակարգային մոտեցումները ավելի համակարգված և ակտիվ լինեն: Ոչ թե պարզապես կոշտացում լինի, այլ ցույց տրվի Մինսկի խմբին, որ Հայաստանի մոտեցումներն ավելի ակտիվ են, և միաժամանակ, ինչքան էլ ակտիվ լինեն, նաև նվազում է փոխզիջումների դաշտը հայկական կողմերից, և դա կարող է խնդիր ստեղծել հենց Մինսկի խմբի հետագա արդյունավետ գործունեության համար: Ուստի Մինսկի խումբը, հաշվի առնելով այդ հանգամանքը, պիտի ավելի մեծ ճնշում գործադրի ադրբեջանական կողմի վրա, որպեսզի բանակցային գործընթացը չմտնի նման փակուղի:

Բայց մենք էլ ենք հասկանում, որ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ երևի բացառությամբ Ռուսաստանի, լուրջ լծակներ չունեն Ադրբեջանի վրա ազդելու համար:

Լծակներ ունեն, ցանկություն չունեն: Հասկանալի է, որ յուրաքանչյուր միջուկային գերտերություն ունի լծակներ: Նույնիսկ Ֆրանսիան, որը ուժային առումով որոշ չափով զիջում է Ռուսաստանին կամ Միացյալ Նահանգներին, բայց մյուս կողմից՝ Եվրամիության գլխավոր դերակատարներից է: Հասկանալի է, որ նրանք տեսականորեն ունեն և՛ լծակներ, և՛ հնարավորություններ, բայց ցանկություն չկա, և այստեղ Ռուսաստանը իրականում ոչ միայն միակն է, որը ռեսուրսներ ունի, այլև միակն է, որ ցանկանում է կամ երբեմն (ինչպես, օրինակ, ապրիլյան իրադարձություններից հետո) կարող է դա օգտագործել: Սա է գլխավոր տարբերությունը:

– Ուրեմն պարտադիր չէ, որ մեր շահերը միշտ համընկնեն Մինսկի խմբի մոտեցումների հետ, այդպես չէ՞: Նկատի ունեմ այն, որ հայկական կողմը միշտ փորձում է կառուցողական լինել այդ առումով, բայց երբեմն, կարծես, Մինսկի խմբի քաղաքականության գերին դարձած լինենք: Օրինակ՝ երբ Հայաստանի կառավարությունը սկսեց շոշափել Արցախը ճանաչելու հնարավորությունը ապրիլյան պատերազմից հետո՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպելու նպատակով, որոշ գործիչներ անմիջապես արձագանքեցին, որ հայկական կողմը ոչ մի դեպքում չպետք է շեղվի Մինսկի խմբի ձևաչափից և կարգավորման տրամաբանությունից:

– Մինսկի խմբի հետ համահունչ լինելը պարտադիր չէ, բայց շատ հաճելի և էֆեկտիվ բան է: Բնականաբար, ցանկալի է ունենալ մոտեցումներ, որոնք ավելի համահունչ են միջազգային հանրության մոտեցումներին՝ ի տարբերություն Ադրբեջանի մոտեցումների: Բայց դա ինքնանպատակ չպիտի դառնա: Այդ առումով համաձայն եմ: Բայց մյուս կողմից՝ այդ նախաձեռնությունը պիտի դառնա եթե ոչ՝ կոնսենսուսի, ապա առնվազն հասարակական և փորձագիտական քննարկման առարկա: Արցախյան հարցի էությունը այնքան բարդ ու բազմազան է, որ նույնիսկ իշխանությունները, ավելի շատ տեղեկություն ստանալով, չպիտի փորձեն մոնոպոլիզացնել այդ դաշտը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հայեցակարգային մոտեցումները պիտի լինեն նաև հասարակական, քաղաքական և փորձագիտական դիսկուրսի և փորձաքննության արդյունք:

Մյուս կողմից՝ շատերը կարծում են, որ Մինսկի խմբի գործընթացից դուրս գալը կարող է ռիսկեր առաջացնել, որ Ռուսաստանը կմեծացնի իր ազդեցությունը կարգավորման գործընթացի վրա: Թեև Ռուսաստանը ինքը Մինսկի խմբի համանախագահ է, բայց շատ հաճախ իր առանձին քաղաքականությունն է առաջ տանում Մինսկի խմբի շրջանակներում կամ զուգահեռ ձևաչափերում: Ի՞նչ կասեք այս տեսակետի մասին:

Ռուսաստանը միշտ և հատկապես վերջերս առաջին դեր է խաղացել Մինսկի խմբի շրջանակներում, այսինքն՝ եղել է «առաջինը՝ հավասարների մեջ»: Այն մտահոգությունները կամ վախերը, որ կան, կարող են իրականություն դառնալ նմանատիպ իրավիճակներում, անկախ նրանից՝ կլինի Մինսկի խումբ, թե չի լինի: Եթե Ռուսաստանը այդ ցանկությունն ունի, Մինսկի խումբը ոչ մի ձևով չի կարող ազդել նրա միակողմանի քաղաքականության վրա: Ընդհակառակը, կարծում եմ՝ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում լարվածության ֆոնին Ռուսաստանն ինքն է որոշ չափով շահագրգռված Մինսկի խմբի ձևաչափի պահպանմամբ, որովհետև այն եզակի ձևաչափերից է, որտեղ Արևմուտքի և Ռուսաստանի մոտեցումներն ընդհանուր առմամբ համահունչ են՝ ի տարբերություն Ուկրաինայի, Սիրիայի և մի շարք այլ հիմնախնդիրների: Դա հնարավորություն է տալիս Մոսկվային ցույց տալու, որ հնարավոր է արդյունավետ համագործակցել Արևմուտքի հետ և այլն, և այլն: Այսինքն՝ դա ավելի շատ վախերի հետևանք է, քան իրականություն: Եթե Մոսկվան ցանկություն ունենար, Մինսկի խումբը լիներ-չլիներ, մեծ հաճույքով կիրականացներ այդ քաղաքականությունը:

Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Մոսկվայում է: Դա օբյեկտի՞վ գնահատական է:

– Ոչ թե լուծման բանալին, որովհետև լուծման հեռանկարներ ես ընդհանրապես չեմ տեսնում տեսանելի ապագայում, նկատի ունեմ այն լուծումը, որը կբավարարի և՛ մեզ, և՛ ադրբեջանցիներին: Բայց այն, որ շատ բան կախված է Ռուսաստանի լծակներից և քաղաքականությունից, միանշանակ համաձայն եմ նրա հետ: Եվ դա ընդունում են ոչ միայն մեզ մոտ, այլև փաստացի ընդունում են արևմտյան գործընկերները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում