Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն հայտնել է առաջիկա մրցաշրջանից իր ակնկալիքների մասին:
«Հուսով եմ, որ 2013/14 թվականների մրցաշրջանը հաջող ընթացք կունենա «արքայական ակումբ»-ի համար: Մենք կարող ենք մոռանալ նախկին անհաջողությունները` կենտրոնանալով նոր անելիքների ուղղությամբ: Մենք նոր մարզիչ ունենք, թիմում նորեկներ կան, ովքեր դրական տպավորություն են գործել»,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել «Ռեալ»-ի հետ և կլքի ակումբը հաջորդ ամռանը:







































