Մադրիդի «Ռեալ»-ի արգենտինացի ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան կարող է փոխել ակումբային գրանցումը մինչև տրանսֆերային պատուհանի փակումը:
Ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ «արքայական ակումբ»-ից, սակայն եթե Գարեթ Բեյլի տրանսֆերային գործարքը կայանա, կիսապաշտպանն այլընտրանք չի ունենա: Այդ դեպքում Դի Մարիան կարող է չստանալ բավականաչափ խաղաժամանակ և զրկվել ազգային հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից:
Ընձեռնված հնարավորությունից պատրաստ են օգտվել ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որոնք ուշադրությամբ հետևում են «Ռեալ»-ի և «Տոտենհեմ»-ի բանակցությունների ընթացքին և ցանկացած պահի կարող են առաջարկ անել Դի Մարիայի տրանսֆերի շուրջ:









































