Հագուստի համաշխարհային խոշորագույն բրենդներից մեկի՝ Zara-ի հիմնադիր և Իսպանիայի ամենահարուստ կին Ռոզալիա Մերան մահացել է 70 տարեկանում: Նա մահկանացուն կնքել է Իսպանիայի Լա-Կորունյա քաղաքում հինգշաբթի երեկոյան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով իսպանական ԶԼՄ-ներին:
Չորեքշաբթի Ռոզալիան իրեն լավ չի զգացել և հոսպիտալացվել է: Բժիշկները կաթված են ախտորոշել:
Ավելի քան 6 մլրդ դոլար կարողություն ունեցող կնոջ անունը եղել է Forbes-ի հարուստների ցուցակում: Նա իր կարիերան սկսել է հագուստ կարող փոքր ֆիրմայից, որն ամուսնու հետ բացել է սեփական տանը:
Zara ապրանքանիշը պատկանում է «Ինդետեքս» իսպանական ընկերությանը: Ռոզալիային է պատկանել ընկերության բաժնետոմսերի 7 տոկոսը: Ներկայումս կորպորացիան աշխարհի 86 երկրում ավելի քան 6000 խանութ ունի:
2013-ի մարտին Ռոզալիայի նախկին ամուսինը՝ Օրտեգա Ամանսիոն, Forbes-ի հարուստների ցուցակում զբաղեցրել է երրորդ տեղը: Նրա կարողությունը մեկ տարում աճել է 19.5 մլրդ դոլարով և կազմել 57 մլրդ դոլար:










































