«Պետք է նախ սպասել և տեսնել, թե արդյոք համաձայնագիրը կստորագրվի, որովհետև նման հայտարարություններ շատ են եղել, սակայն խնդիր է, թե ով է ֆինանսավորելու այդ թանկ պրոյեկտը, քանզի Եվրոպայում հիմա տնտեսական ճգնաժամ է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 6-ին Nabucco գազատարի շինարարության կոնսորցիումի մասնակից ընկերությունների միջև համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հայտարարությանը, կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և արտաքին հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կռիլովը:
Ինչ վերաբերում է Nabucco-ի գործարկման հնարավոր ազդեցությանը Ռուսաստանի տարածաշրջանային դերի վրա, Կռիլովը նշեց, որ որևէ ազդեցություն այն չի կարող ունենալ, քանզի գազի և նավթի այն ծավալները, որոնք մատակարարում է Ռուսաստանը, Nabucco-ն չի կարող անել` համապատասխան աղբյուրներ չունենալու պատճառով:










































