Thursday, 16 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Երեք նախագահները խաղացել են հայ ժողովրդի ճակատագրի հետ. ընտանիքով պատասխան են տալու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է անկախ փորձագետ Արբակ Խաչատրյանը (Մոսկվա):

 – Պարոն Խաչատրյան, տևական ժամանակ է ակտիվորեն քննարկվում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Նա ըստ էության կրկնեց այն, ինչ ասում էր նախքան իր հրաժարականը: Այնուամենայնիվ նախընտրական այս շրջանում նրա ելույթն ինչպե՞ս եք գնահատում, այդ մոտեցումներն ինչքանո՞վ են այսօր արդիական: Կարծիքներ կան, որ սա մեսիջ է նաև Մոսկվային, որ ինքն ավելի լավ կաշխատի Ռուսաստանի հետ, քան Սարգսյանը:

Ես չեմ կարող ասել՝ սա մեսիջ է, թե ոչ: Ես միայն իմ կարծիքը կարող եմ ասել՝ նա ընդամենը արդարացնում է իր գնալը, որ այն ժամանակ էր դեռ պատրաստ այդ տարբերակին, բայց իրեն չթողեցին: Մեր հասարակությունը չի իմացել, թե նա ինչու է գնում, ժողովրդի համար դա գաղտնիք է եղել: Այն մարդը, ով իրեն 100 տոկսով ենթարկվում էր՝ Վազգեն Սարգսյանը՝ նրան ասում է՝ թող գնա: Մենք հաղթանակած երկիր էինք, այն ժամանակ Ադրբեջանի հետ բանակցություններ վարելը ավելի հեշտ էր, քան այսօր, երբ մենք կորցրել ենք մեր դիրքը:Նա հասարակությանը չէր դիմում, ինչո՞ւ Կարեն Սերոբիչը կարողացավ այդքան ազնիվ լինել, իսկ նա ոչ: Ինչո՞ւ Կարեն Սերոբիչը ասաց, որ իր ուժը չի պատում՝ արժանացավ ժողովրդի զայրույթին, բայց տաս տարի հետո հասկացան նրան: Ինչո՞ւ նրա ուժը պատեց դա անել, իսկ Տեր-Պետրոսյանինը՝ ոչ: Երկրորդ՝ չեմ կարծում, թե ձեր ասածով է և նա ուզում է ցույց տալ, որ ինքն ավելի լավն է, քան Սերժը: Կարծում եմ՝ նրանք միասին են:

– Այսինքն համագործակցո՞ւմ են:

– Այո, դա իմ կարծիքն է:

– Խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում տեղ ունենալու համա՞ր:

– Ես չեմ ուզում խորանալ այդ ամենի մեջ՝ իմ կարծիքն ասացի: Ցավալի է, որ այսօր Հայաստանում չկա մի այնպիսի ուժ, որ կարող է Հայաստանը ոտքի կանգնեցնել: Ես մի առիթով նշել եմ՝ ցանկացած ժամանակ, երբ իրավիճակից փրկության ելք է եղել, ժողովուրդը ոտքի է կանգնել՝ առաջին նախագահի կողմից ջարդվել է՝ թե՛ 2008-ին, թե՛ Ծառուկյանի ժամանակ: Եղել են նույնսիկ զոհեր, և մինչև այսօր ոչ մի պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվել: Ես մի առաջարկ կանեի: Գուցե հումորով ընդունվի իմ ասածը, բայց ես կուզեի, որ ժողովուրդը դիմի Ղարաբաղին՝ այնտեղ արտահերթ ընտրություններ անցկացվեն և ժողովուրդը Ղարաբաղի նախագահ ընտրի Լևոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի նա ում բերել է այստեղ՝ նորից հավաքի հետ տանի: Բայց ես կասկածում եմ, ինձ թվում է՝ ղարաբաղացիները նրան նույնիսկ գյուղապետ չեն ընտրի:

– Տեր-Պետրոսյանի առաջարկած փոխզիջումների մասին ի՞նչ կասեք: Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք մի քանի տարածք հանձնելու մասին, արդյո՞ք հակառակորդը հիմա պատրաստ է նման ճանապարհով կարգավորման: Ալիևի հայտարարությունները կարծես այլ բան են ենթադրում:

Կարծում եմ՝ոչ: Նախագահների խոսքերը պետք չէ առհասարակ լուրջ ընդունել: Կարևորը ոչ թե ասելն է, այլ դիրքը: Տարածաշրջանում, առհասարակ, այլ պետությունների հետ խոսելիս ի՞նչ դիրք ունես՝ ուժեղ ես այդչափ, քեզնից ինչ որ բան ներկայացնո՞ւմ ես, թե՞ ոչ: Ցանկացած կարգավորում զիջում է, բայց ինչպե՞ս: Ադրբեջանն այսօր աշխարհում հզոր դիրքերից է խոսում, ժամանակին այդպես չէր: Իսկ Հայաստանը ամբողջովին ստրկացել է: Լևոն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ժամանակ մենք համարվում էինք Ռուսաստանի մասնաճյուղը․․․

– Հիմա էլ է կարծես այդպես:

– Հիմա ավելի ծանր է: Հիմա «Գազպրոմ»-ի մասնաճյուղն ենք: «Գազպրոմ»-ի ղեկավարը գալիս է, երկրի ղեկավարներն ընդունում են: Ես հիմա ապրում եմ Մոսկվայում և շատ ծանր եմ դա տանում: Երբ ես 2003-ին դեմ էի Քոչարյանի գալուն, ոչ թե նրա անձին էի դեմ, այլ որ նա Ղարաբաղից է: Պոռթկալուց հետո ժողովուրդն իրավիճակի մեղքը գցելու էր Քոչարյանի վրա: Աշխարհում էլ թաքնվելու տեղ չկա․ պատասխան են տալու՝ և՛ երեխաներով, և՛ ընտանիքի անդամներով: Միթե չենք հասկանում, որ բոլոր երեք նախագահները խաղացել են մի ողջ ժողովրդի ճակատագրի հետ, քանդել են հազարավոր ընտանիքներ: Տարել են՝ ինչ հնարավոր է:

Ես իմ հարցազրույցներով հարցադրում եմ անում՝ Պուտի՛ն, ինչո՞ւ ես այդքան թուլացնում Հայաստանը:

– Արդյո՞ք պետք չէ Հայաստանը Մոսկվային հիմա:

– Արդեն ոչ: Հայաստանն այնքան է թուլացել, որ էլ ինչին է պետք:

– Հենց դրա համար, որպես իր շահերը սպասարկող երկիր լինի Հարավային Կովկասում:

– Ռուսաստանի քաղաքական որոշ դեմքեր կարող են ասել՝ Հայաստանն ո՞ւր պետք է գնա մեր ձեռքից: Այդ պայմանները ստեղծել են Հայաստանի բոլոր ղեկավարները՝ իրավիճակ են ստեղծել, որ արդեն քննարկելու ոչինչ չկա այդ առումով: Էլ ո՞ւր պետք է գնա Հայաստանը:

Առաջիկայում Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Մոսկվան այդ առումով հետաքրքրություննե՞ր ունի այստեղ: Իշխանություններից զատ նոր գործընկերներ փնտրելու իմաստով:

Այդ հարցի պատասխանն ինձ համար բոլորովին այլ հարթության մեջ է: Մոսկվայի համար արդեն այնքան անէական հարց է, որ նստեն ու քննարկեն: Այսօր աշխարհում այնքան հզոր հարցեր են քննարկվում, որ սա շատ չնչին է և անէական: Վրաստանը, որ միշտ ահռելի կարևոր երկիր է եղել Ռուսաստանի համար, բայց այսօր Մոսկվան իր քաղաքականությամբ ցույց է տալիս, որ դա էլ իր համար նշանակություն չունի: Էլ ի՞նչ պետք է քննարկի Հայաստանի մասով:

– Հենց այն, որ կարող է մտավախություն առաջանալ, որ Հայաստանոմ կգա ոչ պրոռուսական իշխանություն կամ գոնե նման փորձեր կարվեն:

– Փորձեր անելու համար ամենագլխավոր բանը պետք է կատարվի՝ ինքնուրույն լինել: Ոչ ոքի մեջ չկա ինքնուրույնություն: Հայաստանն արդեն ինքնուրույն չէ, ինչի՞ց մտավախություն ունեն: Նա արդեն Հայաստանին նայում է որպես ստրուկի: Ստրուկը, ճիշտ է, շատ ահավոր բան է, բայց որ ոտքի կագնի՝ ամեն ինչի էլ կհասնի: Դա ամենավտանգավոր բանն է, երբ քո հետ քննարկելու բան չունեն: Չեն տեսնում մի ուժ, որի հետ կարող են քննարկել:

– Պարոն Խաչատրյան, Դուք օրերս հանդիպել եք «Միասնություն» շարժման երիտասարդների, դրանից առաջ այլ երիտասարդական նախաձեռնությունների անդամներ հետ: Ընդհանրապես Ձեր հարցազրույցներում բազմիցս նշել եք, որ հույս եք կապում երիտասարդների հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

Եթե Աստված տա՝ Հայաստանի պետականութունը մնա, հույսս կապում եմ երիտասարդների հետ: Եթե իհարկե իրենց նպատակը Ազգային ժողովի պատգամավոր դառնալը չէ: Նույն այսօրվա նախագահն ու երկրորդ նախագահը ժամանակին լավ հայրենասեր տղաներ են եղել, բայց հենց իշխանություն ունեցան՝ ամեն ինչ փոխվեց: Այսօր այս ջահելները եթե իշխանություն վերցրեցին՝ ի՞նչ կլինի: Ես նրանց երկու բան առաջարկեցի, որ իրենք հանդիպեն Ադրբեջանի երիտասարդության հետ՝ Վրաստանում ու կնքեին մի հուշագիր, որ իրենց սերունդները չեն կռվի, մինչև լուծումը չգտնեն: Միայն դա՝ չխոսելով հողերի, փոխզիջումների մասին, ու դա անեին Վրաստանի միջնորդությամբ: Ինձ ռուս լրագրողները հարցրել են՝ կարո՞ղ է դա Մոսկվայի դուրը չգալ, որից հետո ես պատասխանել եմ՝ չէ՞ որ այդ հարցը լուծելուց հետո Հայաստանի երիտասարդները կարող են միջնորդ լինել, որպեսզի ռուս և վրացի երիտասարդները հանդիպեն:

– Եվ ինչպե՞ս են արձագանքել:

Ինձ համար տհաճ էր նրանց մի մասին լսել, որ ուզում են պատգամավոր դառնալ: Բայց կան շատ երիտասարդներ, որ պատրաստ են: Եվ իմ երկրորդ առաջարկը նրանց: Գիտեք, որ մեր ղեկավարներից շատերը դրսում ահռելի գումարներ ունեն: Եվ նրանց տվյալ երկրի ղեկավարությունը կարող է ստիպել այնպիսի քայլեր անել, որ դա լինի սեփական պետության դեմ: Պետք է այնպես անեն, որ ցանկացած երկրի ղեկավար և նրա ընտանիքի անդամները չպետք է գումարներ ունենան արտասահմանում: Դեռ այդ երկու առաջարկն եմ արել երիտասարդներին, տեսնենք՝ ինչ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում