Թուրքիան խորհրդակցության համար Եգիպտոսից հետ է կանչել իր դեսպանին, որտեղ բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Հինգշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կոչ է արել շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ կապված Եգիպտոսի իրադարձությունների հետ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ խորհրդակցությունը տեղի կունենա առաջիկայում:







































