Աշխարհում ամենախոշոր որոնման ծառայությունը` Google-ը, այսուհետ օգտատերերին անձնական տեղեկատվություն տրամադրելիս հաշվի կառնի և ցույց կտա օրացույցից, Google Plus-ից կամ Gmail-ից ստացված տվյալները, հաղորդում է hitech.vesti-ն:
Որոնման համակարգի նորարարությունը դեռևս հասանելի է միայն ամերիկացիների համար, սակայն մոտակա ժամանակներս ընկերությունը հույս ունի ընդլայնել դրա աշխարհագրությունը:
Google-ում ընդգծում են, որ ամբողջ տեղեկատվությունը կփոխանցվի գաղտնագրված տեսքով: Անձնականացված որոնումը կաշխատի միայն այն դեպքում, եթե օգտատերը մտել է իր Google-օգտահաշիվ: Նրանք, ովքեր չեն ցանկանում կիսվել իրենց անձնական տվյալներով, կարող են անջատել նոր գործառույթի հավանականությունը:
Անձնականացված տեղեկատվության տրամադրումը ներառում է տեղեկատվություն օգտատերի ծրագրերի, լուսանկարների, ավիաչվերթների, գնումների մասին: Օրինակ՝ հնարավոր է հարցնել. «Երբ է թռչնելու իմ ինքնաթիռը», և որոնման ծառայությունը կպատասխանի:
Ընկերությունը հույս ունի մոտակա ժամանակներս ընդլայնել հարցումների ոլորտը:










































