Եվրոպական վիճակագրական բյուրոն տվյալներ է հրապարակել այն անձանց մասին, ովքեր ապաստան են փնտրել ԵՄ-ում այս տարվա առաջին եռամսյակում:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այդ տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին Ադրբեջանի 650 քաղաքացի է ապաստան խնդրել Եվրոպայում: 44 %-ը ցանկացել է ապաստան գտնել Ֆրանսիայում (285), 29 %-ը՝ Գերմանիայում (190), 9 %-ը՝ Շվեդիայում, 8 %-ը՝ Բելգիայում և 6%-ը՝ Նիդեռլանդներում:
Ըստ վիճակագրության՝ մի քանի անգամ ավելի շատ քաղաքացիներ են ապաստանի համար դիմում ԵՄ-ին Հարավային Կովկասի երկրներից: Տարվա առաջին եռամսյակում ապաստանի համար Վրաստանից դիմել է 2315, իսկ Հայսատանից՝ 1355 մարդ: Այդ մարդկանց համար նույնպես ավելի գրավիչ երկրներ են Ֆրանսիան և Գերմանիան:
Եվրոպայում ապաստան ստանալու հայցերով առաջատար են Ռուսաստանը, Պակիստանը և Սերբիան:











































