Օգոստոսի 14-ին, ժամը 16 50-ին, Ապարան-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«ԳԱԶ-31105»-ի ուղևորը` 1990 թ. ծնված Գարիկ Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: