Ամերիկյան Google ընկերությունն իր սեփական նախագիծն է թողարկել, որը նվիրված է սեպտեմբերի 22-ին գերմանական Բունդեստագի ընտրություններին: Ինչպես այսօր հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Ռալֆ Բրեմերը՝ Google.de/Wahlen պորտալում հնարավոր կլինի ոչ միայն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ, այլև քննարկել նախագծերն ու քաղաքական գործիչներին, կուսակցություններին և դրանց նպատակները:
Նոր տեղեկատվական պորտալը ստեղծվել է առաջին հերթին քաղաքացիների ուշադրությունը քաղաքական գործընթացների վրա հրավիրելու համար:
Համացանցային ռեսուրսը վերսկսում և օգտատերերին է ներկայացնում գերմանական մամուլում տարածված հրապարակումները, որոնք կապված են ընտրությունների հետ:
Նշենք, որ Google-ը նման ծրագրեր կիրառել է Ֆրանսիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի ընտրությունների ժամանակ:











































