ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերից կսկսի զինվորական-համասեռամոլների օրինական ամուսիններին արտոնություններ տրամադրել, որոնք նախկինում չեն ունեցել: Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը:
Այսպես, Պենտագոնում հայտարարել են, որ զինծառայողների ամուսինները բժշկական ապահովագրություն, բնակարանի սուբսիդավորում և թոշակներ կստանան կերակրողին կորցնելու դեպքում:
Նոր կանոնները տարածվելու են ինչպես նրանց վրա, ովքեր գրանցել են հարաբերությունները, այնպես էլ նրանց վրա, ովքեր անելու են դա ապագայում:
Նախարարությունը նաև զինվորականներին ԱՄՆ տարածքի այն նահանգներում, որտեղ համասեռամոլների ամուսնությունը օրինականացված չէ, իրենց ամուսնությունները գրանցելու հնարավորություն կտա:
Պենտագոնում այդ որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը հակասահմանադրական համարեց ամուսնության պաշտպանության օրենքի այն հատվածը, որում ամուսնությունը բնութագրվում էր որպես կնոջ և տղամարդու միություն:











































