Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Միհրան Մելքոնյանը քաղբանտարկյա՞լ է. Անդրիաս Ղուկասյանի դիմումը՝ իրավապաշտպաններին

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին:

«Ժողովրդավարական պետությունում լրագրողները կազմում են քաղաքացիական հանրության մաս, իսկ քրեաօլիգարխիկ պետությունում ծառայում են վարչախմբին՝ հանրության դեմ կատարվող հանցագործությունները քողարկելու գործում։ Ուստի զարմանալի չէ, որ հայաստանյան լրատվամիջոցներն ի վիճակի չեն բացատրություններ պահանջել ոստիկանությունից՝ օգոստոսի 13-ին Միհրան Մելքոնյանի ձերբակալության հարցով։

Ինչպե՞ս ստացվեց, որ ս․թ․հուլիսի 2-ից հետախուզման մեջ գտնվող քաղաքացին, հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում, ակտիվ մասնակցություն է ունեցել Երևանի կենտրոնում հրապարակային բողոքի միջոցառումներին, այդ թվում՝ քաղաքապետարանի մոտ իրականացվող շուրջօրյա նստացույցին, անձամբ շփվել է ոստիկանության բարձրաստիճան սպաների հետ, բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք և բաց թողնվել, երկու անգամ ոստիկանության հորդորով անձամբ ներկայացրել է հայտարարություն՝ իր դեմ կատարված ոտնձգությունների մասին։

Այս հարցը կարող է ունենալ միայն երկու պատասխան. մեր երկրում ոստիկանությունը այնքան անտարբեր է դարձել իր օրինական պարտականությունների նկատմամբ, որ ի վիճակի չէ իրականացնել օպերատիվ-հետախուզական գործողություններ, կամ էլ ի սկզբանե շինծու էր Միհրան Մելքոնյանին ներկայացված այն մեղադրանքը, ըստ որի նա օրենքով սահմանված կարգով պատշաճ նախազգուշացված է եղել, սակայն չարամտորեն խախտել է պայմանական-վաղաժամկետ ազատման պայմանները։

Քանի որ ոչ մի ոստիկան առայսօր պատասխանատվության չի ենթարկվել բացահայտ ծառայողական անփութություն դրսևորելու համար, ապա մնում է մտածել, որ Միհրան Մելքոնյանի ձերբակալությունն ունի քաղաքական ենթատեքստ, ինչն իր հերթին նշանակում է անձի նկատմամբ կրկնակի պատժի կիրառում` քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու համար։

Դիմում եմ հասարակական գործիչներին, ովքեր հանրության առջև ստանձնել են Հայաստանում իրավունքի պաշտպանություն իրականացնելու պարտականություն, պարզություն մտցնել հետևյալ հարցում` Միհրան Մելքոնյանը քաղբանտարկյա՞լ է։ Եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ վարչախումբը կրկին որոշել է կասեցնել ընդդիմադիր շարժումները` դրանց մասնակիցների ազատազրկման միջոցով։

Հանրային շահը պաշտպանող քաղաքացիական շարժման մասնակիցների նկատմամբ վարչախմբի վրեժխնդրության կասեցումը բխում է յուրաքանչյուր ազնիվ հայ մարդու կենսական շահերից։ Հանրությունը պարտավոր է պաշտպանել բոլոր նրանց, ովքեր համարձակություն ունեն դուրս գալ քրեական օլիգարխիայի դեմ՝ հանուն մեր երկրում ժողովրդավարական և իրավական պետության հաստատման»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում