«Բարսելոնա»-ն մտադիր չէ բաժանվել բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսից:
Բրազիլիայի հավաքականի 30-ամյա խաղացողին իր կազմում է ցանկանում տեսնել ՊՍԺ-ն, բայց կատալոնական ակումբը մտադիր չէ ընդունել փարիզցիների առաջարկը, հայտնում է Barcastaff-ը` հղում կատարելով El Mundo Deportivo-ին:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն ցանկանում է ուժեղացնել աջ պաշտպանի գոտին, ինչի համար դիտարկում է նաև Բակարի Սանյայի («Արսենալ») ու Մատյե Դեբյուշիի («Նյուքասլ») թեկնածությունները:






































