«Մուսուլման եղբայրներ» շարժման հարյուրավոր կողմնակիցներ ներխուժել են Գիզա նահանգի վարչական շենք և հրդեհել այն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Իսլամիստները փակել են նաև մայրաքաղաքի գլխավոր տրանսպորտային զարկերակներից մեկի երթևեկությունը՝ դառնալով բազմակիլոմետրանոց խցանումների պատճառ:
Գիզա նահանգը մտնում է Մեծ Կահիրե քաղաքային ագլորմերացիայի մեջ, որը բաղկացած է Կահիրե, Կալյուբիա, Հելուան և Հոկտեմբերի 6 նահանգներից:








































