Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր մոտ՝ Ելիսեյան պալատ է կանչել Եգիպտոսի դեսպան Մուհամմեդ Մուստաֆա Քամալին ու մտադիր է պահանջել, որ եգիպտական իշխանությունները անհապաղ դադարեցնեն բռնաճնշումները և չեղյալ հայտարարեն արտակարգ դրությունը, հաղորդում է ֆրանսիական Monde պարբերականը:
Հիշեցնենք, որ երեկ Եգիպտոսի ՆԳՆ-ն սկսեց Կահիրեում ցրել իշխանությունից հեռացված երկրի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների վրանային ճամբարները:
Ավելի ուշ բախումները շարունակվեցին նաև Եգիպտոսի մյուս նահանգներում: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալով՝ զոհերի թիվը հասել էք 343-ի:
Ցուցարարները հայտարարում են իրենց շարքերում մոտ 3 հազար սպանվածի մասին:
Իշխանությունները սահմանել են արտակարգ դրություն ու պարետային ժամ:
Պարբերականի տեղեկություններով՝ Օլանդը կոչ է անում կողմերին՝ վերսկսել քաղաքական գործընթացն ու 2014թ. անցկացնել անհրաժեշտ ընտրություններ:









































