Իսպանական մամուլի տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի և Լոնդոնի «Տոտեհեմ»-ի միջև Գարեթ Բեյլի տրանսֆերի շուրջ ընթացող բանակցային գործընթացը թևակոխել է որոշիչ փուլ:
Ըստ տեղեկատվության՝ անգլիական ակումբը պատրաստ է բաժանվել վալիացի ֆուտբոլիստից, եթե նրա տրանսֆերի դիմաց ստանա 110 մլն եվրո և կիսապաշտպան Ֆաբիու Կոենտրաուին: «Ռեալ»-ն իր ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 25 մլն եվրո, սակայն «Տոտենհեմ»-ը կարծում է, որ վերջինիս տեղափոխությունն ավելի ցածր գին ունի:
Անգլիական ակումբի ներկայացուցիչներն ավելի վաղ ցանկանում էին ստանալ Ալվարո Մորատայի և Խեսե Ռոդրիգեսի տրանսֆերները, սակայն «բլանկոսներ»-ը հրաժարվել են բաժանվել այդ ֆուտբոլիստներից:
Հավելենք, որ այժմ «Ռեալ»-ը պատրաստ է Բեյլի տեղափոխութան դիմաց առաջարկել 85 մլն եվրո և Կոենտրաուի տրանսֆերը:






































